«Մեր անձը սպասում է Տիրոջը: Նա է մեր օգնությունն ու մեր վահանը»/ Սաղմոս 33.20/։

Համբերությունն ամենադժվար բաներից է այս կյանքում: Ի՜նչ լավ կլիներ, որ մենք բոլորս համբերության մեծ պաշարով ծնված լինեինք, և մեր համբերությունը երբեք փորձված չլիներ:

Շատերին եմ տեսել, որ իմ ճանաչած ամենահամբերատար մարդիկ են եղել, բայց ունեցել են տարակուսանք աշխատանքի մեջ, վախեր՝ առողջության հետ կապված, կամ պարզապես կյանքի այնպիսի դժվարություններ, որոնց հետ ոչ ոք երբեք չէր ցանկանա առնչվել: Բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ թույլ կամ անհաջողակ են:

Շատ ժամանակ Աստված օգտագործում է այսպիսի իրավիճակները մեզ ինչ-որ բան սովորեցնելու համար: Սաղմոսերգուն վերոնշյալ համարում ասում է, որ սպասում է Տիրոջը, որովհետև Նա է իր օգնությունն ու վահանը: Նա հասկացել էր, որ իրեն հանդիպած այդ բոլոր դժվարությունների մեջ նա Աստծո կարիքն ունի, որ իրեն օգներ, պաշտպաներ և ենթադրաբար նաև համբերություն տար:

Դժվար է լավ բանի սպասելը: Բայց Աստծուն սպասելը միշտ շատ լավ բան է: Նա գիտի, թե դու ինչի կարիքն ունես և թե ինչպես լավագույնս օգնի քեզ: Փոխարենը մեր ձևով մեր կյանքը փչացնելուն, լավ է Աստծուն սպասել, որ մեր օգնությունն ու վահանն է: Ինչ էլ, որ պատահած լինի հիմա քո կյանքում, սպասի՛ր Տիրոջը:

Արժե՛ սպասել լավ բանի համար:

Աղբյուրը՝ https://anotherwell.org/2023/08/10/waiting-for-a-good-thing/

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.