Դրական խոսքեր ասելու զորությունը
«Երբեք ձեր բերանից ապականող խոսակցություն դուրս չգա, այլ ինչ շինության համար բարի ու պիտանի է, որպեսզի լսողներին շնորհով լցնի» /Եփեսացիներին 4.29/։
Հաճախ ուրիշների բացասական վերաբերմունքը կարող է ազդեցություն ունենալ մեզ վրա: Բայց իրականում դու չպետք է ամբողջ օրը նստես և լսես ընկերների կամ գործընկերների տրտունջն ու բողոքը: Եթե դու մնաս այդ միջավայրում, դա կազդի քո ներաշխարհի վրա: Հնարավոր է չկարողանաս խուսափել դրանցից օրվա ընթացքում, բայց կարող ես սահմանափակել դրանց մուտքը դեպի քո կյանք:
Հնարավոր է, որ ընդմիջման ժամանակ քեզ անհրաժեշտ է լսել Ավետարանի խոսքից մի հատված։Կամ գուցե քեզ հարկավոր է զբոսնել և հաղորդակցություն փնտրել Աստծո հետ քո ճաշի ընթացքում, այլ ոչ թե միանալ բացասական խոսակցությանը:
Ամենակարևորն այն է, որ գիտակցես՝ դրական, հավատով լցված խոսքերը կզարգացնեն քո հոգին, բայց բացասական խոսքերը կփշրեն այն: Թույլ մի՛ տուր, որ քո շրջապատի բացասական երևույթները քեզ վայր գցեն և քո ուշադրությունը հեռացնեն Տիրոջից: Լրացրո՛ւ քո կյանքը դրական լիցքերով, որոնք կերտում են քեզ և մեծացնում քո ուրախությունը:
Օրվա աղոթք. «Շնորհակալ եմ Քեզ, Հայր Աստվա՛ծ, որ ինձ տվեցիր անհրաժեշտ ողջ իմաստությունը, զորությունն ու շնորհը, և շնորհակալ եմ Քեզ իմ կյանքում Քո ներկայության համար: Հիսուսի անունով, ամեն»։
Աղբյուրը՝ https://joycemeyer.org/dailydevo
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը