«Այս բաները ձեզ հետ խոսեցի, որ Իմ մեջ խաղաղություն ունենաք։Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք, Ես աշխարհին հաղթեցի» /Հովհանես 16.33/:
Ցավը, տառապանքը և դժվարությունները կյանքի բնական երևույթներն են, որոնց հետ մենք խառնում ենք վախը կամ հավատը, և ամեն բան փոխվում է: Հիսուսը եկավ ոչ թե մեզ փախչող, այլ հաղթահարող դարձնելու համար: Ինչպե՞ս:
• Անկեղծորեն արտահայտի՛ր Քո զգացմունքները.
Հոբը բացականչում էր.«Երբ բարիք էի ակնկալում, չարիքը հասավ, ու երբ լույսին էի սպասում, խավարը եկավ...Տառապանքի օրեր հասան ինձ վրա»/Հոբ 30.26-27/։
Դավիթ թագավորը գրել է.«Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ լքեցիր։ Հեռու մնացիր ինձ օգնելուց ու հառաչանքիս խոսքերից» /Սաղմոս 22.1/։
Հիսուսն ասաց.«Հիմա հոգիս խռովված է.և ի՞նչ ասեմ՝ Հա՛յր, փրկի՛ր Ինձ այս ժամից.սակայն հենց այս նպատակի համար Ես եկա այս ժամին» /Հովհ․12.27/։
Իրական զգացմունքներն արտահայտելը հավատքի պակաս չէ: Դա իրական է, և դու պետք է պատրաստ լինես առերեսվել իրականության հետ, նախքան ակնկալելը հաղթահարել այն: Ինչպես Դավիթ թագավորը, ով գրել է սաղմոսներից շատերը՝ արտահայտելով իր զգացմունքները։ Դա ավելի իրական և վավերական է դարձնում իրավիճակը: Այն նաև օգնում է խոսել ինչ-որ մեկի հետ, բայց ուշադիր ընտրի՛ր, թե ում ես վստահում:
• Մի տանջվի՛ր ավելին, քան անհրաժեշտ է՝ տրվելով ինքնախղճահարությանը և դառնությանը.
Մեր ցավը չէ, որ ստիպում է մեզ այդքան սուր տառապել, այլ ինքներս մեզ ցածրացնելն է, ցավը կամ ողբերգությունը դիտելը որպես պատիժ, ձախողում կամ մեր անարժեքության ապացույց:
Հաճախ մարդիկ խրվում են մի ցավալի փորձառության մեջ, որը տեղի է ունեցել վաթսուն տարի առաջ: Նրանք խոսում են այդ մասին, կարծես դա եղել է անցյալ շաբաթ։ Մարդիկ, ովքեր չեն թողնում անցյալը, չեն կարողանում վայելել ներկան։ Նրանք ավելի շատ են տառապում, քան Աստված էր նախատեսել:
• Մի վատնի՛ր ժամանակ և էներգիա՝ հարցնելու համար, թե ինչու.
Կյանքում այդքան կարևոր չէ իմանալ ինչո՞ւ, որքան կյանքի Ով ճանաչելը՝ Աստծուն որպես բարեհոգի Գերիշխանի ճանաչելը, Ով վերահսկում է իմ կյանքի իրադարձությունները, ինձ հանգիստ է տալիս: Ես կարող եմ ապահով թողնել իմ «ինչո՞ւն» Նրա մոտ և հիմա կենտրոնանալ  «ինչի՞» վրա: Հիմա, երբ այս բանը տեղի է ունեցել, ի՞նչ կարող եմ անել, որպեսզի այն ավելի լավ լինի: Ինչպե՞ս կարող եմ օգնել, որ որոշակի թեթևություն բերեմ նրանց, ովքեր տառապում են: Ես ոչինչ չեմ կարող անել «ինչո՞ւ»-ի մասին,բայց կարող եմ ինչ-որ բան անել «ինչի՞»-ի մասին: Եվ ահա, որտեղ եմ ես ուզում ներդնել իմ էներգիան:
«Հանդա՛րտ մնա,և իմացի՛ր,որ ես Աստված եմ...Զորաց Տերը մեզ հետ է,Հակոբի Աստվածը մեր ապավենն է»/Սաղմոս 46.10-11/։


Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.