Ապրել նպատակային և իմաստալից կյանք
Ո՞րն է կյանքում քո նպատակը: Ինչպե՞ս կարող ենք գտնել դրա նշանակությունն Աստվածաշնչում: Եկե՛ք լինենք իրատես. հաճախ կյանքը կարող է լինել ցավոտ, բայց պետք չէ անհանգստանալ: Աստվածաշունչը միշտ քո թիկունքին է: Նրա ուսուցումներն իմաստության ու ճշմարտության հենարաններ են, որոնք կարող են քեզ օգնել գտնելու քո ուղղին, երբ քեզ կորած ես համարում:
Երբ ամեն օր արթնանաս՝ գիտակցելով կյանքում քո նպատակն ու նշանակությունը, ամեն ընտրությունը, որ դու կանես, և ամեն մի քայլը, որ կկատարես, կլինի ըստ քո արժեքների, նպատակների և պահանջների: Այսպիսով՝ դու լիարժեք ու բավարարված կզգաս՝ իմանալով, որ քո գոյությունն արժեք ու նպատակ ունի:
Աստվածաշունչը ցուցումների աղբյուր է բոլոր նրանց համար, ովքեր ջանում են հասկանալ ու հասնել իրենց կյանքի նպատակին: Այդ նպատակը ամեն մեկի կյանքում յուրահատուկ է և դրսևորվում է ունակություններով, տաղանդներով և փորձառություններով: Այն հանգեցնում է այս ամենն օգտագործելու ինչպես մյուսներին օգնելու, այնպես էլ Աստծուն փառավորելու համար: Դժվարությունն ու տառապանքը նույնպես կարող են օգնել բացահայտելու կյանքի նպատակը՝ թույլ տալով, որ մարդը զարգացնի իր հավատքն ու գիտությունը Աստծո կամքի նկատմամբ: Փորձությունները մարդուն մեծ դասեր կարող են սովորեցնել համբերատարության, հավատքի և Աստծուց կախում ունենալու մասին, որոնք կարող են գործածվել մյուսներին ծառայելու համար և օգնելու նրանց՝ հասնել իրենց նպատակներին:
Կյանքում քո նպատակը գտնելու համար ամենակարևոր քայլերից մեկը աղոթքի և Սուրբ Գրքի ընթերցանության միջոցով Աստծո կամքը փնտրելն է: Խնդրի՛ր Աստծուն, որ Նա հայտնի քեզ քո կյանքում իր ունեցած պլանների մասին: Բայց ամենի հետ մեկ տեղ սկսի՛ր ապրել հետևյալ կանոններով՝
. Եղի՛ր երախտապարտ, փորձի՛ր կյանքում գտնել բաներ, որոնց համար շնորհակալ կլինես,
. Սահմաններ գծի՛ր, որոշ հարցերում սահմանափակումներ դի՛ր, կենտրոնացի՛ր քո առաջնահերթությունների վրա,
. Ժամանակ տրամադրի՛ր ինքդ քեզ, ընտրի՛ր զբաղմունքներ, որոնք կսնեն քո միտքը, մարմինը և հոգին,
. Փնտրի՛ր աճելու հնարավորություններ, դու՛րս արի քո հարմարավետության դաշտից,
. Մի՛ հանձնվիր, հիշի՛ր, որ նպատակը ամբողջ կյանքի համար է, այլ ոչ թե ժամանակավոր մի ընթացքի,
«Ամեն բանի ժամանակ կա, և ժամանակ կա երկնքի տակ եղած բոլոր գործերի համար …» /Ժողովող 3.1-8/:
«Բայց գիտենք, որ ամեն բան բարիին գործակից է լինում նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են ըստ Նրա նախասահմանության» /Հռոմեացիս 8.28/:
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը