Սովորել լսել Աստծուն
Անասելի օրհնություններ են սպասում նրանց, ովքեր ուշադրություն են դարձնում Աստծո ձայնին։
Տերը ցանկանում է, որ ուշադրություն դարձնենք Իր վրա, բայց երբեմն մենք անտեսում ենք Նրա ձայնը և բաց թողնում Նրա օրհնությունները: Աստծուն լսել սովորելը նույնքան կարևոր է, որքան Նրա հետ խոսելը, եթե ոչ ավելին: Ընդհանրապես, մեզ համար շատ ավելի հեշտ է աղոթել, քան հանգիստ նստել և սպասել, թե ինչ է Նա ասում:
Քանի որ երկկողմանի զրույցը կարևոր է հարաբերություններ զարգացնելու համար, Տիրոջ ձայնը լսելը քրիստոնեական կյանքի կարևոր մասն է: Երբեմն մենք ունենք այն պատկերացումը, որ փրկվելուց հետո մենք պարզապես ինքնաբերաբար ճանաչում ենք Նրան: Բայց դա ճիշտ չէ որևէ տեսակի հարաբերություններում: Ինչպես հաղորդակցության միջոցով մենք ճանաչում ենք մեկ այլ անձի, այնպես էլ ավելի ճանաչում ենք Աստծուն Նրան լսելու և խոսելու միջոցով:
Մեզ ոչ միայն ականջներ են պետք Նրա ձայնը լսելու համար. մեզ նաև պետք է խորաթափանցություն, որպեսզի ճշգրիտ հասկանանք, թե ինչ է Նա ասում: Սուրբ Գրքի վրա հիմնված լինելը ամրացնում է մեր խորաթափանցությունը և պաշտպանում մեզ խաբեությունից։ Երբևէ մտածե՞լ եք, որ Աստծո Խոսքի անտեսումը Նրանից մերժում է: Տերն անընդհատ կանչում է. «Երանի՜ թե Իմ ժողովուրդն Ինձ լսեր»(Սաղմ. 81.13): Նա պատրաստ է խոսել նրանց հետ, ովքեր կխոնարհեցնեն իրենց անձերը, ժամանակ կհատկացնեն լսելու և հնազանդորեն կպատասխանեն այն ամենին, ինչ Նա ասում է։
Աղբյուրը՝ intouch.org
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը