Արդյո՞ք մարդիկ կարող են փրկվել դժոխքից
Ամեն օր մենք հնարավորություն ունենք ազդելու ինչ-որ մեկի վրա հավիտենական կյանք ունենալու համար։ Հարցն այն է, թե արդյոք մենք մեզ հասանելի կդարձնե՞նք Աստծուն։ Մեզանից շատերը զբաղված են իրենց կյանքով, և դա հասկանալի է: Բայց մենք մոռանում ենք ամենակարևորը` Ավետարանի ճշմարտությամբ կիսվել կորսվող աշխարհի հետ: Մենք պետք է մտածենք այն մարդկանց մասին, ովքեր գնում են դժոխք: Նրանք Հիսուսի կարիքն ունեն, և Տերն օգտագործում է մեզ Ավետարանը նրանց հասցնելու համար:
Աստված, փաստորեն, մեզ վստահել է Իր թանկագին Խոսքը մարդկանց հետ ճշմարտությունը կիսելու համար: Տերը չի ցանկանում, որ նույնիսկ մեկ մարդ դժոխք գնա, և Նա օգտագործում է մեզ որպես սուրհանդակներ՝ նրանց Իր խոսքը հասցնելու համար: Բայց շատ ժամանակ մենք զբաղված ենք ու մոռանում ենք դրա մասին։ Եվ այնուամենայնիվ, երկրային կյանքը ի վերջո կավարտվի: Այնինչ՝ մենք հիմա կարող ենք մեծ նշանակություն ունենալ հավիտենության համար։
Խոսքը մարդկանց հետապնդելու, փողոցի անկյունում բրոշյուրներ բաժանելու մասին չէ: Դա հիանալի է, և շատերն են դա հաջողությամբ անում: Բայց ինչ նկատի ունեմ, այն է, որ մենք ամեն օր արթնանում ենք մարդկանց հետ Աստծո սերը կիսելու հնարավորությամբ։ Երբ ժամանակ եք տրամադրում աղոթքին, ասե՛ք. «Աստված, օգտագործիր ինձ: Այսօր ինձ առաջնորդիր այն մարդու մոտ, ում վրա կարող եմ ազդել և հույս շնորհել: Ես պատրաստ եմ դրա համար»: Եթե դու ունես այդպիսի սիրտ և նման վերաբերմունք, Աստված կօգտագործի քեզ հասնելու այնպիսի մարդու, ում հասնելու համար հենց դու ես պետք։ Մենք բոլորս յուրահատուկ ենք և կարողանում ենք մարդկանց հետ հաղորդակցվել տարբեր ձևերով:
Մեզանից յուրաքանչյուրն ունի Քրիստոսի զորությունը, Հայր Աստծո զորությունը և Սուրբ Հոգու զորությունը: Աստված մեզ տալիս է այս ամբողջ զորությունը՝ մարդկանց փրկության պատգամը հասցնելու համար:
Երբ հասկանաս, թե իրականում որքան սարսափելի է դժոխքը, դու անմիջապես ցանկություն կունենաս կիսվել Ավետարանով: Ամբողջ դրախտը ևԱստծո ողջ զորությունը աջակցում են քեզ՝ փրկելու որևէ մեկին դժոխքից:
Բիլ Ուիզ
Աղբյուրը՝ ieshua.org
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը