Աստված աճեցնում է քո հավատքը աղոթքի միջոցով
«Խնդրեցե՛ք և կտրվի ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք և կբացվի ձեր առաջ» /Մատթեոս 7.7/։
Աստված ոչ միայն կարող է բավարարել քո բոլոր կարիքները, այլ նաև ցանկանում է հանդիպել քեզ: Բայց երբ մոռանում ես, թե որքան հանձնառու է Աստված քեզ օգնելու հարցում, հեշտ է դադարեցնել Նրա օգնությունը և սկսել կախված լինել քեզանից:
Միգուցե Աստծուց միայն «մեծ բաներ» ես խնդրում, այլ ոչ թե «փոքր բաները»։ Կռահի՛ր. Աստծո համար ամեն ինչ փոքր է: Քո խնդրանքներից ոչ մեկը մեծ չէ Աստծո աչքում: Նա քո գլխի բոլոր մազերը հաշվել է, և Նա նույնիսկ գիտի, թե քանիսն են այս առավոտ ընկել լվացարանի մեջ:
Դու չես անհանգստացնում Աստծուն, երբ Նրան հանձնում ես քո խնդրանքները. հենց Նա է, Ով սկզբում ստեղծեց աղոթքի համակարգը: Ահա, թե ինչու Նոր Կտակարանը քեզ ավելի քան 20 անգամ ասում է, որ աղոթքով խնդրի՛ր այն, ինչ քեզ հարկավոր է: Մատթեոս 7.7-ում ասվում է. «Խնդրեցե՛ք և կտրվի ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք և կբացվի ձեր առաջ»։
Երբեմն Աստծուց ինչ-որ բան խնդրելու փոխարեն դու պարզապես անհանգստանում ես դրա համար: Բայց եթե դա բավականաչափ մեծ է անհանգստանալու համար, բավական մեծ է նաև աղոթելու համար: Անհանգստությունն ոչինչ չի լուծի, բայց աղոթքը կլուծի:
Աստված աճեցնում է քո հավատքն ու վստահությունը, ինչպես ծնողն է երեխային սովորեցնում վստահել: Աստվածաշունչն ասում է.«Ուստի դուք որ չար եք և գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, ապա որքա՜ն ավելի ձեր երկնավոր Հայրը կտա Սուրբ Հոգին նրանց, ովքեր խնդրում են Նրանից»/Ղուկաս 11.13/։
Սկզբում երեխան զգում է չբավարարված կարիքը: Հետո՝ երեխան արտահայտվում է այդ կարիքի մասին։ Վերջում՝ ծնողը բավարարում է այդ կարիքը:
Աստված օգտագործում է այս նույն համակարգը, որպեսզի սովորեցնի քեզ վստահել Իրեն. դու չբավարարված կարիք ունես: Դուայդ չբավարարված կարիքն ես արտահայտում Աստծուն: Նա բավարարում է այդ կարիքը, և դու սովորում ես ավելի շատ վստահել Նրան։
Եթե դուչես արտահայտում քո կարիքներն Աստծուն, ինչպե՞ս կարող ես աճել վստահության մեջ:
Երբ Աստծուն խնդրես, Նա միշտ ցույց կտա Իր բարությունը քեզ։ Բայց երբեմն ստիպված կլինես համբերատար սպասել Աստծո պատասխանին։ Նա հաճախ անմիջապես պատասխաններ չի տալիս, քանի որ ցանկանում է ստուգել քո հավատքը:
Շարունակի՛ր, փորձի՛ր այն այսօր: Աղոթքով վերցրո՛ւ քո կարիքներն Աստծուց։ Ապա հետևի՛ր, թե ինչպես է Նա պատասխանում քո աղոթքներին և բավարարում այդ կարիքները: Դու կսովորես վստահել, որ Աստված հուսալի է, և որ կարող ես հույս դնել Նրա վրա՝ անկախ ամեն ինչից։
Աղբյուրը՝ pastorrick.com
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը