Աստվածաշունչը բազմիցս խոսում է վերջին օրերի նշանների մասին։ Հիսուսն ինքը մարգարեանում էր, որ կլինեն երկրաշարժեր․

«Որովհետեւ ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. Եւ սովեր կ’լինին. Եւ մահտարաժամներ՝ եւ տեղ տեղ երկրաշարժութիւններ կ’լինին» (Մատթեոս 24․7, տե՛ս նաև Մարկոս 13․8)։

«Եւ մեծամեծ գետնաշարժներ եւ տեղ տեղ սովեր եւ մահտարաժամներ կ’լինին. Եւ երկնքիցն ահաւոր բաներ եւ մեծամեծ նշաններ կ’լինին» (Ղուկաս 21․11)։

Երկրաշարժերի մասին քանիցս խոսվում է նաև Հայտնության գրքում՝ որպես վերջին օրերի նշաններ․

«Եւ տեսայ, երբոր վեցերորդ կնիքը բացաւ, եւ ահա մեծ շարժ եղաւ, եւ արեգակը սեւացաւ մազեղէն քուրձի պէս, եւ լուսինն արիւնի պէս եղաւ» (6․12)։

«Եւ հրեշտակն այն խնկանոցն առաւ եւ լցրեց սեղանի կրակիցը, եւ գցեց երկրի վերայ, եւ ձայներ եւ որոտմունքներ եւ փայլատակներ եւ շարժ եղաւ» (8․5)։

«Եւ նոյն ժամումը մեծ շարժ եղաւ, եւ քաղաքի տասներորդ բաժինը կործանուեցաւ, եւ այն շարժումից եօթը հազար մարդիկ սպանուեցան. Եւ մնացեալները մեծ վախով բռնուեցան, եւ փառք տուին երկնքի Աստուծուն» (11․13)։

«Եւ Աստուծոյ տաճարը որ երկնքումն էր բացուեցաւ, եւ երեւեցաւ Աստուծոյ տապանակը իր տաճարումը, եւ եղան փայլատակներ եւ ձայներ եւ որոտմունքներ, եւ շարժ եւ մեծ կարկուտ» (11․19)։

«Եւ եղան ձայներ եւ փայլատակներ եւ որոտմունք, եւ մեծ շարժ եղաւ որ այնպիսի չէր եղած քանի որ մարդիկ երկրի վերայ են՝ այնպիսի մեծ շարժ էր»(16․18)։

Նշենք միայն, որ վերջին տարիներին մեծ ու ավերիչ երկրաշարժեր են տեղի ունեցել աշխարհի տարբեր վայրերում։ Դրանցից կարելի է հիշել՝

2004թ․- Հնդկական օվկիանոս, 9․1 մագնիտուդ ուժգնությամբ

2008թ․- Չինաստան, 7․9 մագ․

2010թ․- Հայիթի, 7․0 մագ․

2011թ․- Ճապոնիա, 9․0 մագ․

2023թ․- Թուրքիա, 7․8 մագ․։

Եվ որպես վերջաբան՝ ոչ թե սարսափենք ու վախենանք, այլ պատրաստ լինենք․ թե այս, թե այլ բազմաթիվ նշաններ ազդարարում են, որ վերջը մոտ է։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.