Հիսուսը գալիս է, իսկ ես պատրա՞ստ եմ Նրա գալուստին։

Սա ամենակարևոր հարցն է, որը յուրաքանչյուրը կարող է տալ ինքն իրեն։ Իմանալու համար, թե արդյոք մենք պատրա՞ստ ենք, պետք է Աստծո Խոսքի հետ կապակցված լինենք։ Ի՞նչ է նշանակում «պատրաստ լինել» հավատացյալների համար՝ ըստ Աստծո ուղերձի։ Ինչպե՞ս կարող է մարդ իմանալ, որ պատրաստ է Հիսուսի գալուստին։

Ղուկաս 21․36- «Ուրեմն արթուն կացեք, և  ամեն ժամանակ աղոթք արեք, որ արժանի լինեք ազատվել այն բոլոր բաներից, որ պիտի լինեն, և կանգնել մարդու Որդու առաջ»։

Այս գլխում Ղուկասը խոսում է զգոն և ուշադիր լինելու մասին, ինչպես նաև նշանների, որոնցով կգա աշխարհի վերջը։

Ղուկաս 21․28-«Եւ երբոր այս բաները կսկսեն լինել, վեր նայեք և բարձրացրեք ձեր գլուխները. որ ձեր փրկությունը մոտ է»։

Ինչպիսի՞ն կլինի վերջը։

Կլինեն՝

  • պատերազմներ
  • խռովություններ
  • ազգերը ազգերի դեմ դուրս կգան
  • երկրաշարժեր
  • սով և ժանտախտ
  • սարսափելի արհավիրքներ
  • մեծ նշաններ երկնքից
  • քրիստոնյաների ձերբակալում, հալածանք
  • մարդկանց ատելություն։

Սակայն Հիսուսը մեզ հույս է տալիս, որ Նա մեզ հետ է։

Ղուկաս 21․18-19-«Եվ ձեր գլխից մի մազ չի կորչի։ Եվ ձեր համբերությամբ կշահեք ձեր հոգիները»։

Հովհաննես 5․24-«Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ.  թե իմ խոսքը լսողը, եւ ինձ ուղարկողին հավատացողը, հավիտենական կյանք ունի. եւ դատաստան չի մտնի, այլ մահից դեպի կյանք կանցնի»։

Ապաշխարությունն անվերջ կատարվող գործողություն է։ Եթե որևէ մեկը ընդունում է Հիսուսին, հետո ուրանում է Նրան, ապա փրկված չի լինի։ Մենք պետք է մինչև մեր կյանքի վերջ հավատարիմ լինենք Աստծուն։

Ա Պետրոս 1․15-16-«Այլ ձեզ կանչող Սուրբի պես, դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքերում. Որովհետև գրված է,  Սուրբ եղեք, որ ես սուրբ եմ»։

Ապաշխարության վերջնական արդյունքը կլինի մարմնի փրկությունը։

Հռովմայեցիս 8․23-«Եվ ոչ միայն նրանք, այլ ինքներս էլ որ Հոգու առաջին պտուղն ունենք,  մենք էլ մեր անձերում հառաչում ենք՝  որդեգրության սպասելով այսինքն մեր մարմնի ազատությանը»։

Ա Թեսաղոնիկեցիս 4․16-17-«Եվ հետոյ մենք, որ կենդանի ենք մնացած նրանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ  կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու և այնպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինենք։ Ուրեմն իրար մխիթարեցեք այս խոսքերովը»։

Շատ դժվար է հավատալ այն բաներին, որոնք մենք չենք կարող տեսնել։

Ա Հովհաննես 3․2-3-«Սիրելիներ,  հիմա Աստծո որդիք ենք, եվ  տակավին հայտնված չէ թե ինչ պիտի լինենք. բայց գիտենք թե, երբոր նա կհայտնվի, նրան նման կլինենք,որովհետև կտեսնենք նրան ինչպես որ է։ Եվ ամեն ով որ այս հույսն ունի իրանում, սրբում է իր անձն ինչպես որ նա սուրբ է»։

Հովհաննես 20․29-«Հիսուսը նրան ասեց. Որովհետեւ տեսար ինձ՝ հավատացիր.  երանի նրանց, որ չեն տեսել և հավատում են»։

Ով ունի Աստծո սերը, նա գիտի, որ Աստված ապրում է իր մեջ։

Ա Հովհաննես 2․5-6-«Բայց ով որ նրա խոսքը պահի, հիրավի Աստծո սերը նրանում կատարյալ է.  սրանով ճանաչում ենք որ նրանում ենք։ Ով որ ասում է թե նրանում եմ բնակվում,  պետք է, ինչպես որ նա գնաց, ինքն էլ այնպես գնա»։

Մենք պետք է օրինակ լինենք մարդկության համար, և լույս լինենք իրենց համար՝ ցույց տալով Հիսուսի սերը, որ նրանք նույնպես կարող են փրկված լինել։

Մատթեոս 5․14-16-«Դուք աշխարհի լույսն եք. մի քաղաք, որ մնում է սարի վրա չի կարող թագնվել։ Եվ ճրագը չեն վառի և դնի գրվանի տակ, այլ ճրագակալի վրա եւ նա լույս կտա ամենին՝ որ տան մեջ են։ Այսպես լուսավորեք ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, և փառավորեն ձեր Հորը որ երկնքում է»։

Այսօր է օրը ապաշխարության, մի՛ կորցրու այն հնարավորությունը, որ Աստված տվել է քեզ, և ասա՛ «այո» նրան։

Աղբյուրը՝ allaboutjesuschrist.org

Թարգմանեցին՝ Դիանա Խաչատրյանը, Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.