Արդյո՞ք մենք պետք է հանձնենք մեր անձերը կրոնավոր ծիսակարգերի, թե՞ պետք է դառնանք առավել լավ անձ, որպեսզի Աստված ընդունի մեզ։

Դուք կարող եք անակնկալի գալ, քանի որ դրանցից ոչ մեկը չի աշխատում։ Այն, թե ինչպես մենք կարող ենք ճանաչել Նրան, պարզ ձևով գրված է Աստվածաշնչում։

Հետևյալ սկզբունքները կարող են բացատրել, թե ինչպես մենք կարող ենք անձնապես սկսել փոխհարաբերություն Աստծո հետ հենց հիմա Հիսուս Քրիստոսի միջոցով։

1. Աստված սիրում է քեզ և առաջարկում է հիասքանչ ծրագիր քո կյանքի համար

Հովհաննես 3․16․«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի այլ հավիտենական կյանքն ունենա»։

Հովհաննես 10․10-ի երկրորդ հատվածում ասվում է․«Ես եկա որ կյանք ունենաք  և էլ ավելի ունենաք»։

2. Մենք մեղավոր ենք, և մեր մեղքերը բաժանում են մեզ Աստծուց

«Որովհետև ամենքը մեղանչեցին, և Աստծո փառքից պակասեցին» /Հռովմայեցիս 3․23/։

Նախկինում մենք ստեղծված էինք Աստծո հետ փոխհարաբերություն ունենալու համար, սակայն մեր եսասիրության պատճառով մենք ընտրեցինք գնալ մեր որոշված անկախ ուղղով, և Աստծո հետ կապը խափանվեց։ Սակայն Աստված ուղարկեց Իր որդուն, և Նրա միջոցով Տերը որոշեց տալ փրկություն այն մարդկանց, ովքեր կընդունեն Հիսուս Քրիստոսին՝ որպես Տեր ու Փրկիչ։

3. Հիսուս Քրիստոսը միակ ճանապարհն է։ Նրա շնորհիվ մենք կարող ենք փորձառել Աստծո սերը մեր կյանքերում։

«Բայց Աստված հայտնեց իր սերը դեպի մեզ, որ՝ երբ որ մենք դեռ մեղավոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռավ»/ Հռովմայեցիս 5․8/։

«Հիսուսը նրան ասեց. Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը. ոչ ոք չիգալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով» /Հովհաննես 14․6/։

4. Մենք պետք է ընդունենք Հիսուս Քրիստոսին որպես մեր Տեր ու Փրկիչ, որից հետո կդառնանք Նրա զավակները։

«Բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու՝ նրանց, որ Նրա անունին հավատում են» /Հովհաննես 1․12/։

«Որովհետև շնորհքով եք փրկված  հավատքի ձեռովը. և սա ոչ թէ ձեզանից է,  այլ Աստծո պարգեւն է.  Ոչ թէ գործերից, որ մէկը չպարծենա»/Եփեսացիս 2․8-9/։

Երբ մենք ընդունում ենք Աստծուն, մենք նոր կյանք ենք ստանում։

«Ահա ես դռան առաջին կանգնած եմ ևվթակում եմ.  եթե մէկը լսե իմ ձայնը և դուռը բանա, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա ինձ հետ» /Հայտնություն 3․20/։

Քրիստոսին ընդունելը ներառում է ապաշխարել, հավատալ Նրան, ներում խնդրել մեղքերի համար և կատարել Նրա կամքը։ Մենք պետք է ընդունենք, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, որ Նա խաչվել է խաչի վրա մեր մեղքերի համար, հարություն է առել երրորդ օրը և խոստացել է նրանց, ովքեր որ Նրան ընդունում և հավատում են, որ կգա և կտանի իրենց հավիտենական կյանք։

Եկե՛ք պատկերացնենք երկու ապրելակերպ՝


Ո՞ր շրջանակն է լավագույն կերպով բնութագրում քո կյանքը։

Ո՞ր շրջանակում ես դու ուզում լինել։

Հիմա է ժամանակը ընտրելու և աղոթելու Աստծուն, որ Նա գա և ապրի քո կյանքում։ Շատ կարևոր է, որ Նա դառնա քո Տերն ու Փրկիչը և դու պատկանես Նրան։

Զգույշ եղի՛ր, որ չմերժես Նրա կանչը և տաս Նրան  քո համաձայնությունը։

Աղբյուրը` thoughts-about-god.com

Թարգմանեց Դիանա Խաչատրյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.