• Սարեփթացի որբևայրի կնոջ որդու հարությունը․

«Եւ երեք անգամ իր երկայնութեամբը ընկաւ երեխայի վերայ, եւ կանչեց Տիրոջը եւ ասեց. Ով Տէր իմ Աստուած, աղաչում եմ այս երեխայի շունչն իրան մէջը դարձրու։ 22 Եւ Տէրը լսեց Եղիայի ձայնին, եւ երեխայի շունչը նորա մէջը դարձաւ եւ նա կենդանացաւ։ 23 Եւ Եղիան առաւ երեխային եւ վայր իջեցրեց վերնատնիցը տուն, եւ նորան տուաւ իր մօրը, եւ Եղիան ասեց. Տես որդիդ կենդանի է» /Գ Թագ․ 17․21-23/։

  • Սունամացի կնոջ որդու հարությունը․

«Եւ նա ներս մտաւ եւ դուռը կողպեց իրանց երկուսի ետեւից եւ աղօթք արաւ Տիրոջը։ 34 Եւ վեր կացաւ պառկեց երեխայի վերայ, եւ դրաւ իր բերանը նորա բերանի վերայ, եւ իր աչքերը նորա աչքերի վերայ եւ իր թաթերը նորա թաթերի վերայ եւ կռացաւ նորա վերայ. Եւ երեխայի մարմինը տաքացաւ։ 35 Եւ ետ դառաւ տան մէջը մէկ այս կողմը մէկ այն կողմը գնաց, եւ վեր կացաւ կռացաւ նորա վերայ, եւ երեխան եօթն անգամ փռշտաց. Եւ երեխան իր աչքերը բացաւ։ 36 Եւ նա կանչեց Գէեզիին. Կանչիր այդ Սունամացի կնկան. Եւ նա նորան կանչեց. Եւ կինն էլ եկաւ նորա մօտ. Եւ նա ասեց. Առ երեխադ» /Դ Թագ․ 4․33-36/։

  • Մարդը, ով դիպավ մահացած Եղիսեի ոսկորներին․

«Եւ նորանք մի մարդ էին թաղում, եւ ահա տեսան մի գունդ, եւ այն մարդը գցեցին Եղիսէի գերեզմանի մէջ. Եւ մարդը գնաց դիպաւ Եղիսէի ոսկորներին, եւ կենդանացաւ իր ոտքերի վերայ կանգնեց» /Դ Թագ․ 13․20-21/։

  • Հիսուսի մահվան ժամանակ սուրբերի հարությունը․

«Եւ գերեզմանները բացուեցան. Եւ շատ սուրբ ննջեցեալների մարմիններ յարութիւն առան. 53 Եւ գերեզմաններից դուրս գալով, նորա յարութիւնից յետոյ, սուրբ քաղաքը մտան, եւ շատերին երեւեցան» /Մատթեոս 27․52-53/։

  • Հիսուսի հարությունը․

«Եւ հրեշտակը պատասխանեց եւ այն կանանցն ասեց, Մի՛ վախենաք դուք, գիտեմ որ խաչուած Յիսուսին էք որոնում։ 6 Այստեղ չէ. Որովհետեւ յարութիւն առաւ, ինչպէս ասեց. Եկէք, տեսէք այն տեղը, ուր Տէրը պառկած էր։ 7 Եւ շուտով գնացէք նորա աշակերտներին ասեցէք թէ Յարութիւն առաւ մեռելներիցը» /Մատ․28․5-7/։

  • Նային քաղաքից որբևայրու որդու հարությունը․

«Եւ մօտ եկաւ՝ դագաղին դպաւ. Եւ տանողները կանգնեցին. Եւ ասեց. Երիտասարդ, քեզ եմ ասում՝  Վեր կաց։ 15 Եւ մեռելը վերկացաւ, նստեց եւ սկսեց խօսել. Եւ նորան տուաւ իր մօրը» /Ղուկաս 7․14-15/։

  • Հայրոսի աղջկա հարությունը․

«Իսկ նա ամենքին դուրս հանեց, եւ նորա ձեռքիցը բռնելով՝ կանչեց եւ ասեց. Աղջիկ, վեր կաց. 55 Եւ նորա հոգին դարձաւ, եւ նա իսկոյն կանգնեց. Եւ հրամայեց, որ նորան բան տան ուտելու» /Ղուակս 8․ 54-55/։

  • Ղազարոսի հարությունը

«Եւ այս ասելով՝ մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ։ 44 Եւ մեռելը դուրս եկաւ՝ ոտները եւ ձեռքերը պատանով կապած, եւ երեսը վարշամակով պատած։ Յիսուսը նորանց ասեց. Արձակեցէք դորան, եւ թողէք գնայ» /Հովհաննես 11․ 43-44/։

  • Տաբիթայի հարությունը․

«Եւ Պետրոսը ամենին դուրս հանեց, ծունկ դրաւ՝ աղօթք արաւ. Եւ դարձաւ դէպի մարմինն եւ ասեց. Տաբիթա, վեր կաց. Եւ նա աչքերը բաց արաւ. Եւ Պետրոսին որ տեսաւ՝ ուղիղ նստեց» /Գործք․ առ․ 9․40/։

  • Եվտիքոսի հարությունը․

«Եւ Պօղոսն իջաւ նորա վերայ ընկաւ. Եւ գիրկն առնելով նորան՝ ասեց. Մի շփոթուիք, որ հոգին իրանումն է։ 11 Եւ վեր ելաւ հացը կտրեց եւ կերաւ. Եւ շատ խօսեց մինչեւ առաւօտը, եւ յետոյ դուրս եկաւ գնաց» /Գործք․ առ․ 20․9-11/։



Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.