Ի՞նչ է նշանակում Քրիստոսի միտքն ունենալ։ Այս արտահայտությունը եկել է Եսայիա 40․13-ից․

«Ո՞վ քննեց Տիրոջ հոգին, և իբրև նրա խորհրդական նրան հասկացրե՞ց»։

Ա Կորնթացիս 2․16․ «Որովհետև ո՞վ իմացավ Տիրոջ միտքը, որ բան սովորեցնի նրան.  բայց մենք Քրիստոսի միտքն ունենք»։

Քրիստոսի միտքն ունենալ նշանակում է նայել կյանքին մեր Փրկչի տեսանկյունից՝ ունենալով նրա արժեքները, ցանկությունները մեր մտքում, չապրել աշխարհին համահունչ։

Աստվածաշունչը հայտնում է մի քանի բան, որոնք Աստված արժևորում է։ Քրիստոսի մտքով հավատացյալները նույնպես պետք է դրանք արժևորեն․

  • Աստծուն փառք շնորհելու ցանկություն (Հովհանու 17․5)
  • Կորսվածին Իր ներկայության մեջ վերադարձնել (Ղուկաս 19․10)
  • Քրիստոսի նման լինենք խոհեմ և խոնարհ (Փիլիպպեցիս 2․5-8)
  • Գթառատ սիրտ ունենանք (Մատթեոս 9․36)
  • Ունենանք աղոթքի կյանք, ինչպես Հիսուսը (Ղուկաս 5․16)։

Քրիստոսի միտքը Սուրբ Հոգու կողմից է տրված մարդկանց։

Ա Կորնթացիս 2․10-12․

«Բայց մեզ հայտնեց Աստված իր Հոգով. որովհետև Հոգին ամեն բաները քննում է, և Աստծո խորքն էլ։ Որովհետև մարդկանցից ո՞վ գիտի մարդու բաները եթե ոչ մարդու հոգին, որ նրա մեջէ.  այնպես էլ Աստծո բաներն ոչ ով չգիտի, եթե ոչ Աստծո Հոգին։ Եվ մենք ոչ թէ այս աշխարհի հոգին առանք, այլ այն Հոգին՝ որ Աստծուց է. որ ճանաչենք այն բաները որ Աստծուց տրվեց մեզ»։

Հոգին քննում է բոլոր բաները, անգամ խորը աստվածային մտքերը։

Այսպիսով՝Քրիստոսի միտք ունեցողը պետք է Սուրբ Հոգին ունենա իր մեջ։

Հռովմայեցիս 8․9․«Բայց դուք մարմնով  չեք՝ այլ հոգով,  եթե Աստծո Հոգին ձեզանում բնակված է. իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի՝ նա նրանը չէ»։

Շատ կարևոր է Սուրբ Հոգով քայլել, լսել Նրա ձայնը և հետևել Նրա պատվերներին։

Հովհաննու 14․16-ում Հիսուսն ասաց.

«Եվ ես Հորը կաղաչեմ և ուրիշ Մխիթարիչ կտա ձեզ. որ մնա ձեզ հետ հավիտյան»։

Աղբյուրը՝ allaboutfollowingjesus.org

Թարգմանեցին՝ Դիանա Խաչատրյանը, Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.