1.      Մինչև աղոթելը հավատա՛․

«Միայն թէ թող հաւատքով խնդրէ առանց երկմտելու, որովհետեւ երկմտողը նման է ծովի հողմակոծուած եւ տատանուած ալիքին» /Հակոբոս 1․6/։

2.      Մինչև խոսելը լսի՛ր․

«Ուստի, իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար» /Հակոբոս 1․19/։

3.      Մինչև ծախսելը վաստակի՛ր․

«Որովհետեւ երբոր ձեզ մօտ էինք, սա էինք պատուիրում ձեզ, որ եթէ մէկը չէ կամենում գործել՝ թող չ’ուտէ էլ» /Բ Թես․ 3․10/։

4.     Մինչև գրելը մտածի՛ր․

«Արդարի բերանը իմաստութիւն է բղխում, բայց նենգաւոր լեզուն պիտի կտրուի։

Արդարի շրթունքը գիտեն հաճելի բանը, բայց ամբարիշտների բերանը՝ նենգութիւն» /Առակաց 10․31-32/։

5.      Մինչև հանձնվելը փորձի՛ր․

«Որովհետեւ ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է. Եւ դուռը թակողին կ’բացուի» /Մատթեոս 7․8/։

6.      Մինչև մահանալն ապրի՛ր.

«Ամեն բանի ժամանակ կայ. Եւ ժամանակ՝  երկնքի տակի բոլոր ձեռնարկութեան։ Ծնելու ժամանակ, եւ մեռնելու ժամանակ» /Ժողովող 3․1-2/։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.