Կյանքի 6 կանոն
1. Մինչև աղոթելը հավատա՛․
«Միայն թէ թող հաւատքով խնդրէ առանց երկմտելու, որովհետեւ երկմտողը նման է ծովի հողմակոծուած եւ տատանուած ալիքին» /Հակոբոս 1․6/։
2. Մինչև խոսելը լսի՛ր․
«Ուստի, իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար» /Հակոբոս 1․19/։
3. Մինչև ծախսելը վաստակի՛ր․
«Որովհետեւ երբոր ձեզ մօտ էինք, սա էինք պատուիրում ձեզ, որ եթէ մէկը չէ կամենում գործել՝ թող չ’ուտէ էլ» /Բ Թես․ 3․10/։
4. Մինչև գրելը մտածի՛ր․
«Արդարի բերանը իմաստութիւն է բղխում, բայց նենգաւոր լեզուն պիտի կտրուի։
Արդարի շրթունքը գիտեն հաճելի բանը, բայց ամբարիշտների բերանը՝ նենգութիւն» /Առակաց 10․31-32/։
5. Մինչև հանձնվելը փորձի՛ր․
«Որովհետեւ ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է. Եւ դուռը թակողին կ’բացուի» /Մատթեոս 7․8/։
6. Մինչև մահանալն ապրի՛ր.
«Ամեն բանի ժամանակ կայ. Եւ ժամանակ՝ երկնքի տակի բոլոր ձեռնարկութեան։ Ծնելու ժամանակ, եւ մեռնելու ժամանակ» /Ժողովող 3․1-2/։