Քրիստոնեական հրաշալի պատմություններ շարքից
«Եվ Աստված կսրբի ամեն արտասուքը նրանց աչքերից».
Այդ ձմեռը ցրտաշունչ ձմեռ էր: Արևելյան քամին այնպես խոցեց փոքրիկ Հելմուտին, որ նա՝ չկարողանալով զսպել իրեն, լաց եղավ: Ավագ քույրը, մխիթարելով երեխային, սրբում էր արցունքները դեմքից և ասում. «Մի՛ լացիր Հելմուտ, շուտով տանը կլինենք, վառարանը գործի կգցենք ու արագ կտաքանանք»:
Երեխաները անտառում վառելափայտ էին հավաքում, քանի որ այդ ժամանակ կենտրոնական ջեռուցում և էլեկտրական վառարաններ դեռ չկային: Այո՛, մենք պետք է շնորհակալություն հայտնենք Տիրոջը, որ մեր սենյակները ջեռուցվում են և մենք ստիպված չենք մրսել սաստիկ ցրտից:
Երբ ես փոքր երեխա էի, մենք օրերով չէինք կարողանում տաքացնել վառարանը, որովհետև ածուխ և վառելափայտ չունեինք: Մենք գրեթե ողջ օրը պառկում էինք անկողնում, որպեսզի չմրսենք: Մեր բնակարանում այնքան ցուրտ էր, որ ջեռուցման համակարգի խողովակների ջուրը սառույց էր կտրում: Ապրուստի համար շատ քիչ բան ունեինք, իսկ երբեմն էլ՝ բացարձակապես ոչինչ: Այդ օրերից մեկն էր, որ մայրս արցունքով աղոթում էր իր Փրկչին, որովհետև չէր կարողանում տեսնել, թե ինչպես են սեփական երեխաները սովից ու ցրտից մահանում: Եվ նույն օրն էր, երբ մեզ լրիվ անծանոթ մի մարդ կարտոֆիլ բերեց:
Հանկարծ ինչ-որ մեկը թակեց մեր դուռը: Մի անծանոթ էր դռան շեմին կանգնածը. նա հարցրեց. «Ուզու՞մ եք ուտել: Իմ սայլը կոտրվել է ձեր տան դիմաց, և հիմա, մինչ ինձ օգնության կհասնեն, կարտոֆիլը կցրտահարվի և որպեսզի այն չցրտահարվի, վերցրեք այն ձեզ»:
Գիտե՞ք, թե որքան արժեր մի պարկ կարտոֆիլն այդ «սովի» տարիներին: Այն արժեր հինգ հարյուր կամ վեց հարյուր ռուբլի: Այն փաստը, որ մենք արդեն կարտոֆիլ ունեինք, դա Աստծո մեծագույն հրաշքն էր, և հենց այդ երեկո Տերը մեզ վառելափայտ էլ ուղարկեց: Ու ես աղոթում էի այսպես. «Իմ թանկագին Փրկիչ, ես միշտ երախտապարտ կլինեմ քեզ, եթե անգամ միայն կարտոֆիլ ու աղ ունենամ, և մի տաք սենյակ»:
* * *
Մեր ընկերների քաղաքամերձ տնակից դուրս եկանք ու շարժվեցինք դեպի Մոսկվա, մի պահ սկսեցինք մեքենայով արագ շրջանցել և անցնել առաջ։ Երբ վերադասավորվում էինք, ձնագնդի ինչ-որ զանգված հարվածեց մեքենայի հատակին և ես շատ վախեցա ու սեղմեցի արգելակը:
Այդ պահին մեքենան անկառավարելի էր դարձել՝ պտտվելով 360 աստիճանով, այն ցնցվում էր ճանապարհի ողջ երկայնքով: Ուղղակի սարսափած էի: Ես անորոշ պտտում էի ղեկը՝ չհասկանալով, թե ինչ եմ անում կամ ինչ պետք է անել: Մտքերս խիստ տարբեր էին, բայց ամենից շատ վախենում էի դստերս համար՝ չէ որ նա դեռ այնքան փոքր էր և ողջ կյանքն առջևում էր:
Այդ խուճապի ժամանակ, երբ մենք ընթանում էինք ճանապարհի հանդիպակաց գոտով, հանարծ նկատեցի, որ մոտենում ենք ինչ-որ էլեկտրասյան։ Ես արդեն մտածում էի, որ հիմա կա՛մ կհարվածվենք էլեկտրասյանը կա՛մ մեզ կնետի կիրճը: Հենց այդ պահին ես մտքումս ասացի. «Տե՛ր ողորմիր»: Եվ նույն վայրկյանին, այդ սյան մոտակայքում և կիրճից մոտ 50 սմ հեռավորության վրա, մենք կանգ առանք: Հրաշքն այնքան իրական էր: Աստված թույլ չտվեց, որ անգամ մեկ մեքենա հայտնվի հանդիպակաց ճանապարհի վրա, իսկ մեր ետևից երկու մեքենա սկսել էին դանդաղ վարել, քանի որ ականատեսն էին դարձել այս ողջ պատկերի:
Ես անմիջապես դուրս եկա մեքենայից ու ծնկեցի՝ ասելով. «Փառք քեզ Տեր, ես շնորհակալ եմ Քեզ»: Սա իսկական հրաշք էր, քանի որ երբ մենք արդեն նորից նստեցինք մեքենան ու շարունակեցինք մեր ճանապարհը զուգահեռ գոտով, որտեղ վայրկյաններ առաջ վթարից փրկվեցինք ու որևէ մեքենայի չբախվեցինք, մեքենաներ էին ընթանում: Աստծո պահապան հրեշտակը ուղղակիորեն մեզ փրկեց հենց Սուրբ Ծննդյան տոներից առաջ:
Աննա Վովկ, bible-facts.ru
Թարգմանեց Անուշ Վարդումյանը