1. Որպես երկրպագության գործողություն թագավորի առջև․

«Եւ երբոր տունը մտան, գտան երեխային իր մայր Մարիամի հետ, եւ ընկնելով երկրպագեցին նորան, եւ իրանց գանձերը բացին՝ ընծայ տուին նորան՝ ոսկի եւ կնդրուկ եւ զմուռս»(Մատթեոս 2․11)։

2. Խնդրանքով․

«Եւ ահա մի բորոտ գալով երկրպագում էր նորան եւ ասում. Տէ՛ր, թէ որ կամենաս, կարող ես ինձ սրբել» (Մատթեոս 8․2)։

3. Հիացմունք տեսած հրաշքից․

«Եւ նաւի մէջ լինողները մօտ գալով նորան երկրպագեցին եւ ասեցին. Ճշմարիտ՝ դու Աստուծոյ Որդին ես» (Մատթեոս 14․33)։

4.      Հետին նպատակներով․

«Այն ժամանակ Զեբեդիայի որդկանց մայրը իր որդկանցը հետ նորա մօտ եկաւ երկրպագեց, եւ նորանից մի բան խնդրեց» (Մատթեոս 20․20)։

5. Բժշկության ուրախությունից․

«Կինն էլ վախենալով եւ դողալով, որովհետեւ գիտէր ինչ եղաւ իրան, եկաւ ընկաւ նորա առաջը, եւ բոլոր ճշմարտութիւնն ասեց նորան» (Մարկոս 5․33)։

6. Վշտից ելնելով․

«Բայց երբոր Մարիամ այն տեղ եկաւ, ուր Յիսուսն էր, եւ տեսաւ նորան, նորա ոտներն ընկաւ եւ ասեց նորան. Տէր, եթէ այստեղ լինէիր, իմ եղբայրը չէր մեռնիլ» (Հովհաննես 11․32)։

7. Սիրով․

«Եւ նորա ոտների մօտ նորա ետեւից կանգնած, լաց էր լինում, եւ սկսեց արտասունքով նորա ոտները թրջել, եւ իր գլխի մազերովը սրբում էր, եւ նորա ոտները համբուրում էր, եւ իւղովն օծում» (Ղուկաս 7․38)։

8. Գոհությամբ․

«Եւ իր երեսի վերայ ընկաւ նորա ոտների առաջին, եւ գոհանում էր նորանից. Եւ ինքը Սամարացի էր» (Ղուկաս 17․16)։

9. Հարգանքով․

«Եւ այնտեղից ճանապարհը գնալիս, մէկը վազելով եկաւ՝ ծունր դրաւ, նորան հարցնում էր եւ ասում. Բարի վարդապետ, ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ» (Մարկոս 10․17)։

10.  Աստվածավախությամբ

«Բայց երբոր հեռուանց Յիսուսին տեսաւ, վազեց նորան երկրպագութիւն արաւ» (Մարկոս 5․6)։

11.  Ծաղրելու համար․

«Եւ նորա գլուխը եղէգով ծեծում էին, եւ նորա վերայ թքում էին՝ եւ ծունկ դնելով երկրպագում էին նորան» (Մարկոս 15․19)։

12.  Որպես մեծարանքի անվերապահ դավանում․

«Որ Յիսուսի անունովը կրկնուի ամեն ծունկ երկնաւորների եւ երկրաւորների եւ երկրի տակ լինողների» (Փիլիպպեցիս 2․10)։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.