Հոբի ընկերները
Դիպուկ օրինակ․ «Ամեն բան այդքան էլ միանշանակ չէ» և «պետք չէ հակաճառել»։
-Տառապո՞ւմ ես, ուրեմն՝ պատճառ կա։ Հստակ ինչի՞ համար, չգիտենք, բայց հաստատ կա ինչ-որ բան։ Ապաշխարի՛ր մեղքերիցդ, և փորձությունները կգնան։ Եվ համակերպվի՛ր․ պետք չէ քեզ այդպես տառապող ցույց տաս։
Համբերի՛ր։ Պետք չէ ամբողջ աշխարհով գոռալ, որ քեզ համար ցավոտ է։ Համբերի՛ր և ապաշխարի՛ր։ Ապաշխարի՛ր ու համբերի՛ր։
Ընկերների դեղատոմսը․․․Այսպիսի՜ ընկերներ․․․ Լավ է՝ լռեին։
Իսկ Աստված Հոբի կողմից է։ Տառապողի կողմից։ Եվ ճշմարտության ժամը արդեն շատ մոտ է։ Ամեն բան իր տեղը կընկնի։ Ընկերների համար այն անհարմար պահը, երբ պետք է ընդունեն իրենց հիմարությունը։
Ուրեմն՝ գուցե ո՞ւշ չէ․․․․ լռելու համար։
Անդրեյ Մալով