Աստծո 7 խոստումները․․․
1. Ես միշտ քեզ հետ կլինեմ․
«Եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը։ Ամէն» /Մատթեոս 28․20/։
2. Ես կպաշտպանեմ քեզ․
«Որովհետեւ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը» /Սաղմոս 91․11/։
3. Ես կհաստատեմ քեզ․
«Բայց դուք զօրացէք, եւ ձեր ձեռքերը չ’թուլանան. Որովհետեւ վարձք կայ ձեր գործին» /Բ Մնաց․ 15․7/։
4. Ես հանգստություն կտամ քեզ․
«Իմ անձին հանգիստ է տալիս. ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը իր անունի համար» /Սաղմոս 23․3/։
5. Ես կպատասխանեմ քո աղոթքներին․
«Եւ հաւատքով աղօթքը կ’փրկէ այն հիւանդին, եւ Տէրը վեր կ’կացնէ նորան. Եւ եթէ մեղք գործած լինի, կ’թողուի նորան» /Հակոբոս 5․15/։
6. Ես կառաջնորդեմ քեզ․
«Եւ կոյրերին պիտի ման ածեմ իրանց չ’գիտեցած ճանապարհովը, նորանց չ’գիտեցած շաւիղներովն առաջնորդելու եմ նորանց. Նորանց առաջին խաւարը լոյսի եմ դարձնելու, դարուփոսերը՝ հաւասարի, այս բաները պիտի անեմ սորանց, եւ նորանց պիտի չ’ձգեմ» /Եսայիա 42․16/։
7. Ես հավիտյան քեզ կսիրեմ․
«Հեռուանց է երեւացել ինձ Տէրը, թէ Յաւիտենական սիրով սիրել եմ քեզ. դորա համար քաշեցի քեզ ողորմութիւնով» /Երեմիա 31․3/։