Սիրո դրսևորման 10 ձևեր...
1․ Լսել առանց ընդհատելու․
«Ով որ բանը չ’լսած պատասխան տայ, սա նորա համար յիմարութիւն է եւ ամօթ» /Առակաց 18․13/։
2․ Խոսել առանց բարկանալու․
«Ուստի, իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար» /Հակոբոս 1․19/։
3․ Տալ առանց զղջալու․
«...բայց արդարը տալիս է եւ չէ խնայում» /Առակաց 21․26/։
4․Պատասխանել առանց վիճելու․
«Մեղմ պատասխանը կ’հանգստացնէ բարկութիւնը, բայց վիրաւորիչ խօսքը բարկութիւն կ’գրգռէ» /Առակաց 15․1/։
5․ Աղոթել առանց դադարի․
«․․․չենք դադարում ձեզ համար աղօթք անելուց եւ խնդրուածք մատուցանելուց որ լցուիք նորա կամքի գիտութիւնովը» /Կողոսացիս 1․9/։
6․ Բարին անել առանց հուսահատվելու․
«Եւ չ’ձանձրանաք բարին գործելուցը, որովհետեւ իր ժամանակին կ’հնձենք՝ եթէ չ’թուլանանք» /Գաղատացիս 6․9/։
7․Ներել առանց նախատինքի․
«Իրար համբերելով, եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք» /Կողոսացիս 3․13/։
8․ Վստահել առանց կասկածների, սիրել․
«Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. Սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։ 5 Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում. 6 Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ. 7 Ամեն բանի դիմանում է. Ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։ 8 Սէրը երբէք չի վերջանալ. Եթէ մարգարէութիններ կան՝ կ’խափանուին. Եթէ լեզուներ՝ կ’լռեն. Եթէ գիտութիւն՝ կ’խափանուի» /Ա Կորնթացիս 13․4-8/։
9․ Գնահատել այն, ինչ ունես․
«Լաւ է քիչը Տիրոջ երկիւղով, քան թէ մեծ գանձը՝ խռովութիւնով» /Առակաց 15․16/։
10․ Աշխատել առանց բողոքելու․
«Վասնզի յիշում էք, եղբարք, մեր աշխատանքը եւ ջանքը, որ գիշեր եւ ցերեկ գործում էինք, որ ձեզանից ոչ մէկին ծանրութիւն չ’տանք» /Ա Թեսաղոնիկեցիս 2․9/։