• Ես կանչված եմ․

«Որ փրկեց մեզ, եւ սուրբ կոչումով կանչեց» /Բ Տիմ․1․9/։

  • Ես կերպարանվում եմ Նրա կերպարանքին․

«Բայց մենք ամենս՝ բաց երեսով Տիրոջ փառքն ինչպէս հայելու մէջ տեսնելով՝ նոյն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դէպի փառք, ինչպէս թէ Տիրոջ Հոգուցը» /Բ Կորն․ 3․18/։

  • Ես նոր արարած եմ․

«Ուրեմն եթէ մէկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծուած է» /Բ Կորնթ․ 5․17/։

  • Ես Սուրբ Հոգու տաճար եմ․

«Կամ թէ չ’գիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են» /Ա Կորնթ․ 6․19/։

  • Ես փրկված եմ Նրա շնորհով․

«Որով ունինք փրկութիւնը նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը կ իր շնորհքի մեծութեան չափովը» /Եփես․1․7/։

  • Ես ազատված եմ Օրենքի անեծքից․

«Քրիստոս գնեց մեզ օրէնքի անէծքիցը մեզ համար անէծք լինելով» /Գաղ․ 3․13/։

  • Ես օրհնված եմ․

«Քեզանում պիտի օրհնուին բոլոր ազգերը․ Ուրեմն նորանք որ հաւատքից են, օրհնվում են հաւատացեալ Աբրահամի հետ» /Գաղ․ 3․19/։

  • Ես ազատ եմ․

«Եւ ճշմարտութիւնը կ’ճանաչէք. Եւ ճշմարտութիւնը կ’ազատէ ձեզ» /Հովհ․ 8․32/։

  • Ես ընդունված եմ Աստծո կողմից․

«Մեզ առաջուց սահմանելով,  որ իրան որդեգիր լինենք Յիսուս Քրիստոսի ձեռովն՝  իր կամքի հաճութեան պէս» /Եփես․ 1․5/։

  • Ես ուժեղ եմ Աստծո մեջ․

«Այսուհետեւ, եղբայրներս, զօրացէք Տէրով եւ նորա զօրութեան կարողութիւնովը» /Եփես․ 6․10/։

  • Ես հաղթող եմ․

«Եւ նորանք յաղթեցին նորան՝ Գառի արիւնովը եւ իրանց վկայութեան խօսքովը» /Հայտն․ 12․11/։



Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.