Ամենամեծ խնդիրն անձնական փոխհարաբերություններում լեզուն է: Զարմանալի է, թե որքան շատ բան է ասվում Աստվածաշնչում մարմնի այդ փոքրիկ մասի վերաբերյալ: Այն ընդամենը մի քանի սանտիմետր երկարություն ունի և սովորաբար չի երևում: Բայց այնուամենայնիվ, նրա օգնությամբ կարելի է կառուցել կամ կործանել մեր հարաբերություններն ուրիշ մարդկանց հետ:

Մարդն Աստծո արարածներից միակն է, որն օժտված է խոսելու կարողությամբ: Խոսքի շնորհը հրաշալի նվեր է, բայց քանի որ մարդը սովորաբար օրվա մեջ արտաբերում է մոտավորապես 30000 բառ, պետք է մշտապես հիշել, թե ինչպես օգտագործել մեր լեզուն:

Խոսքերը, որոնք օգտագործում ենք, կարող են փոխել մեր կյանքը դեպի լավը կամ դարձնել այն ավելի վատը: Դրանք կարող են կործանել հույսը, գողանալ երջանկությունը կամ փչացնել բնութագիրը: Բայց դրանք նաև կարող են դառնալ օրհնության աղբյուր՝ մխիթարել, քաջալերել, լցնել ուրախությամբ, տալ վստահություն: Խոսքերով կարելի է մարդկանց բերել Հիսուս Քրիստոսի մոտ կամ հեռացնել նրանց Տիրոջից: Միևնույն բառերը մարդկանց մի մասի շուրթերին օրհնություն են բերում, իսկ դրանց արտաբերումն ուրիշների կողմից տրտմեցնում է սիրտը: Այդ պատճառով խոսքերը, որոնք արտասանում ենք, անհրաժեշտ է հանգամանորեն ընտրել:

Եփեսացիներին ուղղված նամակի 4.30-ում մեզ պատվիրված է․ «Աստծո Սուրբ Հոգին մի՛ տրտմեցնեք..»: Այս պատվիրանի ենթատեքստից պարզ է, թե ինչպես կարող ենք տրտմեցնել Սուրբ Հոգուն.

«Ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանիցը.բայց այն՝ որ բարի է ՝ շինության համար հարկավոր, որ շնորհք տա լսողներին»:

Տեր Հիսուսը հաճախ էր սովորեցնում՝ ինչպես օգտագործել լեզուն կամ ինչպես՝ ոչ:

· Նա պարզորոշ մեզ հասկացնում է, որ դատվելու ենք ըստ մեր խոսքերի․ «Բայց ասում եմ ձեզ, թե ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն՝ դատաստանի օրը համար պիտի տան: Որովհետև քո խոսքիցը կարդարանաս, և քո խոսքից կդատապարտվես» /Մատթ. 12.36-37/։

· Նա հաստատում էր, որ կարևոր նշանակություն ունի ոչ թե այն, ինչ մտնում է մեր բերանը, այլ այն, ինչ դուրս է գալիս դրանից․ «Ոչ թե բերանը մտնողն է պղծում մարդին, այլ բերանիցը դուրս եկողը՝ նա է պղծում մարդին» /Մատթ․15.11/։

· Նա մեզ հասկացնում է, որ մեր խոսքերը ցույց են տալիս մեր նմանությունը (կամ դրա բացակայությունը) Աստծուն․ «Բայց ասում եմ ձեզ, Սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին. Բարի արեք ձեզ ատողներին. և աղոթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար: Որ որդիք լինեք ձեր Հորն, որ երկնքումն» /Մատթ. 5.44-45/։

Սեմ Դոհրթի, «Երջանիկ նավարկություն առաջնորդության և փոխհարաբերության նավերով»

Պատրաստեց Քրիստինե Աթոյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.