Արդյոք կա՞ կյանք մահից հետո
Իր հուսահատության ժամանակ Հոբն ասում էր․ «Եթե մարդս մեռավ, մի՞թե կկենդանանա» (Հոբ 14․14)։
Բոլորս էլ առնչվել ենք այս հարցի հետ՝ արդյոք գոյություն ունի՞ կյանք մահից հետո։ Ի՞նչ է մեզ հետ կատարվում մահվանից հետո, արդյո՞ք մենք բոլորս նույն տեղում ենք լինելու և գոյություն ունե՞ն դժոխքն ու դրախտը։
Աստվածաշունչն ասում է՝ այո՛, գոյություն ունի կյանք մահից հետո։
· «Նրանց համար, ում մեղքերը ներված են, Աստված տալիս է հավիտենական կյանք» (Սաղմոս 146․4)։
· «Ինչ որ աչք չտեսավ և ականջ չլսեց և մարդու սիրտ չընկավ, այն պատրաստեց Աստված իրեն սիրողների համար» (Ա Կորնթ․ 2․9)։
· «Ով ունի Որդուն, կյանք ունի» (Ա Հովհ․ 5․12)։
Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ, որպեսզի վճարի մեր մեղքերի համար և տա մեզ հավիտենական կյանք (Եսայի 53․5)։
Հիսուս Քրիստոս մահացավ և մահվանից հետո հարություն առավ՝ մեզ տալով հստակ համոզմունք, որ իսկապես կա կյանք մահվանից հետո։
Քանի որ Հիսուսը մեռելներից հարություն առավ, Նրան հավատացողները նույնպես հարություն կառնեն և կարժանանան երկնքի թագավորությանը։
Ինչպես Հիսուսն ասեց իր աշակերտներին․«Քանի որ Ես ապրում եմ, դուք էլ եք ապրելու» (Հովհ․ 14․19)։
«Ինչպես Աստված հարություն տվեց Հիսուսին, այնպես էլ մեզ հարություն կտա իր զորությամբ» (Ա Կորնթ․ 6․14)։
Փաստացի երկնքի գոյություն ունենալը չի նշանակում, որ բոլորը գնալու են դրախտ։
«Եվ երկրի հողում գնացողների շատերը պիտի զարթնեն, ոմանք ի հավիտենական կյանք, իսկ ոմանք ի հավիտենական նախատինք և անարգանք» (Դանիել 12․2)։
Յուրաքանչյուր ոք ինքն է որոշում, թե որտեղ կլինի նա։ Նրանք, ովքեր հավատում են Քրիստոսին, կգնան հավիտենական երկինք, բայց նրանք, ովքեր մերժում են Քրիստոսին՝ որպես Փրկիչ, կարժանանան հավիտենական պատժի։
«Եվ սրանք կգնան հավիտենական տանջանքը, իսկ արդարները՝ հավիտենական կյանքը» (Մատթեոս 25․46)։
Աստված ոչ ոքի մահը չի ցանկանում, այլ ուզում է, որ բոլորը գան Իրեն՝ ընտրելով ճիշտ կյանքի ճանապարհը (Եզեկիել 33․11)։
Նա չի ուզում ստիպել մեզ հետևել Իրեն, քանի որ Նա տվել է մեզ ազատ կամք։ Քրիստոսին հավատալը պատրաստում է մեզ կյանքին մահվանից հետո։
Մարդիկ, ովքեր հավատում են Նրան, չեն դատապարտվի, բայց նրանք, ովքեր չեն հավատում Իրեն, արդեն դատապարտված են (Հովհ 3։18)։
Ինչպե՞ս կարող ենք մենք արժանանալ հավիտենական կյանքին և մերժել դժոխքը։
Կա միայն մեկ ճանապարհ, և այն Հիսուս Քրիստոսն է։
«Հիսուսը նրան ասեց. Ես եմ հարությունը և կյանքը. ինձ հավատացողը թեև մեռնի էլ, կապրի։ Եվ ամեն ով որ կենդանի է և ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի» (Հովհաննես 11․25-26)։
Եթե մենք չենք հավատում Նրան այս կյանքում, հնարավորություն չենք ունենա փոխել մեր որոշումը մահվանից հետո։ Հիշի՛ր, հիմա է ժամանակը հետևելու Հիսուս Քրիստոսին։
Արդյոք դու որոշում ունե՞ս ընդունել Հիսուսին՝ որպես քո կյանքի Փրկիչ։ Եթե այո՛, ապա դու կարող ես աղոթել հիմա և ասել Նրան․
«Ես ուզում են հետևել Քեզ, և ցանկանում եմ, որ Դու լինես իմ Տերն ու Փրկիչը հավիտյան»։
Մի՛ կորցրու քո հնարավորությունը։
Աղբյուրը՝ gotquestions.org
Թարգմանեցին՝ Դիանա Խաչատրյանը, Արմինե Աբրահամյանը