Աստծո զավակ դառնալու համար անհրաժեշտ է հավատալ Հիսուս Քրիստոսին։

Հովհաննես 1․12․«Բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու՝ նրանց, որ նրա անունին հավատում են»։

· Հարկավոր է վերստին ծնվել

Երբ Նիկոդեմոսը հանդիպեց Հիսուսին, Հիսուսը նրան ասաց, որ Նիկոդեմոսը պետք է վերստին  ծնունդ ունենա։

Հովհաննես 3․3․«Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ.  Եթե մեկը վերստին չծնվի՝ չի կարող Աստծո արքայությունը տեսնել»։

Մարդը լույս աշխարհ գալիս արդեն իսկ ծնված է լինում մեղավոր՝ ժառանգելով ադամական մեղքը։ Ոչ ոք երեխային չի սովորեցնում մեղք գործել․ նա ըստ իր բնույթի արդեն մեղավոր է լինում։ Այդ պատճառով էլ ստում է,  ատում է և այլ սխալներ թույլ  տալիս։ Մենք բոլորս մինչ Տիրոջ զավակ դառնալը ապրում ենք անհնազանդ կյանքով։

Եփեսացիս 2․4-5․«Բայց Աստված այնքան ողորմած գտնվեց մեր հանդեպ, որ չցանկացավ, որ մարդը կորսվի և իր Որդուն զոհեց հանուն մեզ»։

· Ընդունենք Հիսուսին

Հովհաննես 1․12-ը  բացատրում է, թե ինչպես դառնալ Աստծո զավակ։

Հիսուսին հավատալ ասելով՝ ի՞նչ ենք հասկանում։

1.      Առաջին հերթին՝ պետք է հավատալ, որ Հիսուսն Աստծո Որդին է, Ով մարդացավ՝ ծնված լինելով կույսից, որ Հիսուսը չժառանգեց ադամական մեղքը։

Ա Կորնթացիս 15․22․«Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»։

Ադամի անհնազանդության պատճառով աշխարհը ժառանգեց մեղքը, սակայն Քրիստոսի աշխարհ գալով՝ մենք ունեցանք մեղքերի թողություն ու  փրկություն։

2.      Աստծո զավակը Հիսուսին ընդունում է որպես իր Փրկիչ։

Աստծո ծրագիրն էր զոհաբերել Իր Որդուն, որպեսզի  մարդուն ազատի մեղքի դատապարտումից՝ մահից։

3.      Աստծո որդի լինել նշանակում է Հիսուսին ընդունել՝ որպես Տեր։

Աստծուն հավատացողները կգտնեն փրկություն ու կժառանգեն Երկինքը։

Եփեսացիս 2․8․«Որովհետեւ շնորհքով էք փրկված  հավատքի ձեռովը. և սա ոչ թե ձեզանից է,  այլ Աստծո պարգեւն է»։

Ինչպես երեխան իր  ծնողից է սովորում ամեն  բան, այնպես էլ Քրիստոսի զավակը պետք է իր հայացքը միշտ ուղղի Հայր Աստծուն։

Մենք չենք կարող լինենք Աստծո զավակ, բայց սիրենք աշխարհը։ Մեր ամբողջ սերն ու կենտրոնացումը պետք է լինի Աստծո վրա։ Ա Պետրոս 1։3-5, Հռոմեացիս 8․15։

Աստված կանգնած է մեր սրտի դռան առջև և թակում է։ Արդյոք դու կբացե՞ս քո սրտի  դուռը Նրա առջև։

Հիշի՛ր՝ այսօր է օրը փրկության, բաց մի՛ թող քո հնարավորությունը և կյանքդ հանձնիր Աստծուն։

Աղբյուրը՝ gotquestions.org

Թարգմանեցին՝ Դիանա Խաչատրյանը, Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.