Ստեղծված՝ ահավոր և զարմանալի կերպով․Հոնքերը․․․
- Հոնքերը յուրաքանչյուր մարդու դեմքի մի մասն են։ Կամարաձև կառուցվածքի շնորհիվ քրտինքն ու կաթող անձրևը հոսում են դեմքի ծայրերով՝ կանխելով խոնավության թափանցումը աչքերի մեջ։
- Առանց հոնքերի դժվար կլիներ, քանի որ քրտինքն աղ է պարունակում, որը գրգռում է աչքի պատյանը, ինչի պատճառով աչքերը սկսում են ցավել ու քոր գալ։ Երբ առատ քրտնարտադրություն է լինում, հոնքերը հեռացնում են քրտինքը։
- Նույնիսկ կոպերն ու թարթիչները վկայում են Արարիչի ծայրահեղ հոգատարության մասին։
- Հոնքերը պաշտպանում են աչքերը չորացումից և կանխում են աղտոտումը։ Նրանք մշտապես խոնավեցնում ու մաքրում են եղջերաթաղանթը արցունքագեղձերի միջոցով։ Արցունքաբեր հեղուկը ոչ միայն խոնավեցնում ու տաքացնում է, նաև ախտահանում է աչքը։ Թարթիչները նույնն են անում՝ պաշտպանելով ակնախնձորի նուրբ արտաքինը։ Նրանք պահում են փոշին, որ չընկնի աչքի մեջ։
- Աստված ամեն մանրուքի մասին հոգ է տարել՝ ցույց տալով Իր հոգատարությունն ու սերը մեր նկատմամբ։
«Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. Զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է» /Սաղմոս 139․14/։