Խաչի 10 նշանակություն քրիստոնյայի համար
1. Փրկագնման վայր․ «Որ իր անձը ամենի համար փրկանք տուաւ, որ վկայութիւն լինի իր ժամանակներումը» /Ա Տիմ․ 2․6/։
2. Զոհի փոխարինման վայր․ «Որովհետեւ Աստուած նորան, որ մեղք չ’գիտէր, մեզ համար մեղք արաւ. որ մենք Աստուծոյ արդարութիւնը լինենք նորանում» /Բ Կորնթացիս 5․21/։
3. Քավության վայր․ «Որին Աստուած առաջուց սահմանեց քաւութիւն լինելու համար հաւատալով նորա արիւնովը, որ իր արդարութիւնը ցոյց տայ՝ այն առաջուց գործուած մեղքերի թոյլտուութեան համար՝ Աստուծոյ ներելու ժամանակին» /Հռոմեացիս 3․25/։
4. Հաղթության վայր․ «Եւ ինչպէս Մովսէսն օձը բարձրացրեց անապատումը, այնպէս պէտք է մարդի Որդուն բարձրացուիլ. 15 Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» /Հովհաննես 3․14-15/։
5. Սկզբի վայր․ «Արդ զգոյշ կացէք ձեր անձերին՝ եւ բոլոր հօտին, որի մէջ Սուրբ Հոգին ձեզ վերակացուներ դրաւ, որ արածեցնէք Աստուծոյ եկեղեցին, որ իր արիւնովն ստացաւ» /Գործք․ առ․ 20․28/։ Քրիստոս Իր արյունով ձեռք բերեց Եկեղեցին։
6. Ավարտի վայր․ «Որ այն կամքովը մենք սրբուեցանք մէկ անգամ Յիսուս Քրիստոսի մարմնի պատարագովը» /Եբրայեցիս 10․10/։
7. Սրբացման վայր․ «Հօր Աստուծոյ կանխագիտութեան պէս, Հոգու սրբութիւնովը, հնազանդութեան եւ Յիսուս Քրիստոսի արիւնին սրսկելու համար. շնորհք եւ խաղաղութիւն շատանայ ձեզ վերայ» /Ա Պետրոս 1․2/։
8. Միջնորդության վայր․ «Որովհետեւ մէկ Աստուած կայ, եւ մէկ միջնորդ Աստուծոյ եւ մարդկանց մէջ Քրիստոս Յիսուս մարդը» /Ա Տիմ․ 2․5/։
9. Հաշտության վայր․ «Արդ Քրիստոսի կողմից պատգամաւորութիւն ենք անում, իբրեւ թէ Աստուած է յորդորում մեզանով. Աղաչում ենք Քրիստոսի տեղ հաշտուեցէք Աստուծոյ հետ» /Բ Կորնթ․ 5․20/։
10. Արդարացման վայր․ « Ո՞վ է որ Աստուծոյ ընտրուածների դէմ մեղադիր լինի. Աստուած է որ արդարացնում է» /Հռոմ․ 8․33/։