Պողոս առաքյալի 15 խորհուրդները
- Ձեր մարմինները ներկայացնէք կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ /Հռոմ․ 12․1/։
- Մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով /Հռոմ․12․ 2/։
- Մի՛ երևակայիր քո մասին ավելին, քո մասին առողջ դատիր հավատքի չափով /Հռոմ․ 12․3/։
- Անհոգ մի՛ լինիր այն քեզանում եղած շնորհքի համար /Ա Տիմոթեոս 4․14/։
- Անկեղծ լինել սիրո մեջ և անկեղծ սեր դրսևորել /Հռոմ․12․9/։
- Ջանասեր լինել, ջերմեռանդ հոգով /Հռոմ․ 12․11/։
- Հույսով ուրախացե՛ք /Հռոմ․ 12․12/։
- Համբերատար լինել փորձություններում /Հռոմ․ 12․12/։
- Աղոթքներում հարատևել /Հռոմ․12․12/
- Օգնի՛ր սուրբերին, երբ նրանք կարիքի մեջ են /Հռոմ․ 12․13/։
- Քեզ հալածողներին օրհնի՛ր /Հռոմ․ 12․14/։
- Խոնարհ եղե՛ք /Հռոմ․ 12․8/։
- Վրեժխնդիր մի՛ եղիր /Հռոմ․ 12․19/։
- Կերակրիր և ջուր տո՛ւր թշնամուդ, եթե կարիքը կա /Հռոմ․ 12․20/։
- Բարիով հաղթի՛ր չարին /Հռոմ․ 12․21/։