Ո՞վ է Աստված
Ո՞վ է Աստված, ինչպիսի՞ն է Նա։
Ո՞վ է Աստված – փաստացի
Աստծո գոյությունը հարաբերական է (Սաղմոս 14.1)։
Աստվածաշունչը չի փորձել ապացուցել Աստծո գոյության փաստը, այլ ընդունել է Նրա գոյությունը հենց սկզբից (Ծննդոց 1.1):
Ո՞վ է Աստված – սահմանում
Պատկերացումն Աստծո մասին պետք է ճիշտ լինի։ Սաղմոս 50։21-ում Աստված այսպես է դիմում չարություն գործող մարդուն․ «Այս բաներն արիր դու և ես լուռ կացի. Կարծեցիր, թե ես էլ քեզ նման եմ. բայց կհանդիմանեմ քեզ և քո աչքի առաջին կդնեմ»։
Ո՞վ է Աստված – ըստ Իր բնույթի
- Աստված հոգի է (Հովհաննես 4․24)։
- Երեքը մեկ են Աստծո մեջ՝ Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված (Մատթեոս 3։16-17):
- Աստված չունի սկիզբ և վերջ (Ա Տիմ․3․17)։
- Աստված անհամեմատելի է (Բ Թագ 7․22)։
- Աստված անփոփոխ է (Մաղաքիա 3․6)։
- Աստված ամենագոյ է (Սաղմոս 139։7-12)։
- Աստված ամենագետ է (Սաղմոս 147․5, Եսայիա 40․28)։
- Աստված զորեղ է և ինքնիշխան (Եփեսացիս 1-ին գլուխ, Հայտնություն 19․6)
Ո՞վ է Աստված ի բնե
- Աստված արդար է (Գործք 17․31)։
- Աստված սիրող է (Եփ 3․4-5)
- Աստված հավատարիմ է (Հովհաննես 14․6)
- Աստված Սուրբ է (Ա Հովաննես 1․5)
- Աստված համբերատար է (Բ Կորնթ. 1․3)
- Աստված ողորմած է (Հռոմ. 9․15)
- Աստված գթառատ է (Հռոմ. 5․17)
- Աստված դատապարտում է մեղքը (Սաղմոս 5․5)
- Աստված ներողամիտ է (Սաղմոս 130․4)
Պատրաստեցին՝ Արմինե Աբրահամյանը, Դիանա Խաչատրյանը