Երբեք մի՛ ասա այս 14 բաները․

1. «Սրտիդ մէջ չ’ասես, երբոր քո Եհովայ Աստուածը նորանց քո առաջիցը հալածէ, թէ Եհովան իմ արդարութեան համար ինձ բերաւ որ այս երկիրը ժառանգեմ. Բայց Եհովան այս ազգերի անօրէնութեան համար է հալածում նորանց քո առաջից» /Բ Օրինաց 9․4/։

2. «Մի ասիր քո ընկերին. Գնա՝ միւս անգամ եկ, եւ էգուց կ’տամ. Քանի որ քեզ մօտ կայ» /Առակաց 3․28/։

3. «Մի ասիր. Չարութեան փոխարէնը հատուցանեմ. Տիրոջը յուսացիր, եւ նա քեզ կ’ազատէ» /Առակաց 20․22/։

4. «Յիմարի ականջներին բան մի ասիր. Որովհետեւ նա կ’անարգէ քո խօսքերի իմաստութիւնը» /Առակաց 23․9/։

5. «Մի ասիր. Ինչպէս որ ինձ արաւ, ես էլ իրան այնպէս եմ անելու, այն մարդին հատուցանելու եմ նորա գործքին համեմատ» /Առակաց 24․29/։

6. «Թող մի տար բերանիդ որ մարմնիդ մեղանչել տայ. Եւ Աստուծոյ պատգամաւորի առաջին մի ասիր թէ Սխալմունք եղաւ. Ի՞նչու համար Աստուած բարկանայ քո խօսքի համար, եւ քո ձեռքի գործերն աւերէ» /Ժողովող 5․6/։

7. «Մի ասիր թէ Ի՞նչ է որ առաջի օրերը սորանից լաւ էին, որովհետեւ իմաստութիւնից չես հարցնում այս բանը» /Ժողովող 7․10/։

8. « Եւ Տէրն ասեց ինձ. Մի ասիր թէ Ես մանուկ եմ, այլ ուր որ քեզ ուղարկեմ՝ գնա. Եւ ամեն ինչ որ քեզ պատուիրեմ՝ խօսիր» /Երեմիա 1․7/։

9. «Մի ասիք Տիրոջ բեռը․․․» /Երեմիա 23․38/։

10. «Չ’ասես քո սրտումը, Ո՞վ վեր կելնէ երկինքն, այսինքն Քրիստոսին վայր բերելու համար։ 7 Կամ՝ ո՞վ կ’իջնէ անդունդն այսինքն Քրիստոսին մեռելների միջից հանելու համար» /Հռոմեացիս 10․6-7/։

11. «Ոչ ով, որ փորձութեան մէջ է, չ’ասէ թէ Աստուածանից եմ փորձվում.Որովհետեւ Աստուած չար բաներով չէ փորձվում. Ինքն էլ ոչ մէկին չէ փորձում» /Հակոբոս 1․13/։

12. «Եւ աղօթք անելիս շատախօս մի՛ լինիք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նորանք կարծում են, թէ իրանց շատ խօսելու համար կ’լսուին» /Մատթեոս 6․7/։

13.  «Ուրեմն հոգս մի անէք ասելով, թէ Ի՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք» /Մատթեոս 6․31/։

14.  «Սուտ մի խօսիք իրար հետ. հանեցէք հին մարդն իր գործերովը» /Կողոսացիս 3․9/։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.