Մենք տոնում ենք յուրաքանչյուր Սուրբ Ծնունդ՝ որպես վերջինը․ Պակիստանի քրիստոնյաներ
«Մենք նշում ենք յուրաքանչյուր Սուրբ Ծնունդը՝ որպես վերջինը»,- Պակիստանի քրիստոնյաները վախենում են ահաբեկչական հարձակումներից։
Այս Սուրբ Ծնունդին Պակիստանի որոշ քրիստոնյա ընտանիքներ որոշել են միասին չհաճախել միևնույն եկեղեցական ծառայություններին՝ ահաբեկչական հարձակումներից զգուշանալով։
Վասիմ Խոխարը՝ Release International-ի /միջազգային կազմակերպություն՝ վերահսկող քրիստոնյաների հալածանքները ողջ աշխարհում և օգնություն տրամադրող այդ հալածանքների զոհերին /գործընկերը, ասել է․«Ընտանիքների մի մասը կմասնակցի երեկոյան ծառայությանը, իսկ մնացածը՝ հիմնական ծառայությանը, քանի որ հավատացյալները չեն ուզում, որ ամբողջ ընտանիքը մահանա։ Եթե ինչ-որ բան լինի, գոնե մեկ չափահաս կմնա, որ խնամի երեխաներին»։
Պակիստանի քրիստոնյաներն ունեն բոլոր հիմքերը զգուշանալու, քանի որ ահաբեկիչ-մահապարտները անցյալում հարձակվել են եկեղեցեկան ծառայությունների ժամանակ՝ սպանելով բազում մարդկանց։
Խոխարի խոսքերով՝ անվտանգությունը «մեծ խնդիր է» Պակիստանի քրիստոնյաների համար, ովքեր դաժան հալածանքների են ենթարկվում հավատքի համար։
«Մենք դեկտեմբերի 1-25-ը հոգ ենք տանելու նրանց համար, այցելելու ենք՝ փորձելով հոգալ հիմնական կարիքները։ Եթե մենք չենք կիսում քրիստոնեական սերը Սուրբ Ծնունդին, ապա դա Սուրբ Ծնունդ չէ»,-ասել է նա։
Քրիստոնյաներն ասում են․ «Մենք միշտ նշում ենք Սուրբ Ծնունդը՝ կարծես այն վերջինն է, քանի որ այստեղ այնքան անորոշություն կա։ Բայց մենք միշտ նշում ենք Սուրբ Ծնունդը»։
Նա խնդրում է աղոթել Ասիայի քրիստոնյաների համար, որոնց կյանքը վտանգված է Սուրբ Ծնունդին։