Սուրբ Գրքում Աստծո անուններից մեկը Եհովա-Նիսին է։ Դա նշանակում է Աստված, Ով ապահովում է, Ով դրոշակ է, Ով բարձրացնում է, Ով մեծարում է:

Այս եբրայերեն «nissi» բառն օգտագործվում էր հրեական հարսանիքներում: Երբ հարսն ու փեսան հարսանեկան խնջույքին էին, բոլոր հյուրերը զույգին նստեցնում էին աթոռների վրա և շրջում սենյակով մեկ։ Բարձրացման այս գործողությունը կոչվում էր «nissi»:

Կարծում եմ, որ սա հզոր խորհրդապատկեր է, քանի որ ամուսնությունը կարծես մեծարման և վեհացման էություն ունենա: Ես ամուսնացած եմ 25 տարի, և այն հիանալի օրհնություն է ինձ համար, բայց այն նաև լի է փորձություններով:

Մենք իրականում չենք ցանկանում, որ Աստված փորձի մեզ։ Մենք չենք ուզում անցնել «չոր և մութ» եղանակների միջով, որտեղ մենք մեզ զգում ենք միայնակ և հեռու Նրա ներկայությունից: Մենք չենք ցանկանում անցնել «դժվար վայրեր պարունակող» փորձությունների միջով, մեր սրտերը ցավ պատճառող ընկերների, ընտանեկան դժվարությունների, ֆինանսական դժվարությունների, եկեղեցում կամ ծառայության փորձությունների միջով:

Երբ Պողոսը խոսում էր իր կյանքի որոշ փորձությունների մասին, նա ասաց. «Հրէաներիցը հինգ անգամ՝ քառասունից մէկը պակաս ծեծ ընդունեցի։ Երեք անգամ ձաղկով ծեծուեցայ. մէկ անգամ քարկոծուեցայ. երեք անգամ նաւակոծ եղայ. Մի ցերեկ ու գիշեր անդնդումը մնացի։ Շատ անգամ ճանապարհներում. Գետերից վտանգներ, աւազակներից վտանգներ, ազգիցս վտանգներ, հեթանոսներից վտանգներ, քաղաքի մէջ վտանգներ, անապատի մէջ վտանգներ, ծովի մէջ վտանգներ, սուտ եղբայրներից վտանգներ։ Ջանքի մէջ եւ աշխատանքի մէջ. շատ անգամ արթնութիւների մէջ. սովի եւ ծարաւի մէջ. Շատ անգամ ծոմի մէջ. Ցրտի եւ մերկութեան մէջ։ Բացի արտաքին նեղութիւնները, ինձ վերայ կիտվում է՝ ամեն օր ամեն եկեղեցիների հոգսը» (Բ Կորնթացիս 11.24-28):

Ինչո՞ւ է նա սա ասում։ Ո՞րն է սրա իմաստը:

Պողոսը սրա պատասխանը տալիս է հաջորդ գլխում։ «Վասնորոյ հաւանել եմ տկարութիւնների, թշնամանքների, վիշտերի, հալածանքների, եւ նեղութիւնների Քրիստոսի համար. որ երբոր տկարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ» (Բ Կորնթացիս 12.10):

Աստծո փորձությունների համար պատճառ կա։ Նա փորձում է մեզ այն ոլորտում, որի հետ մենք ամենաշատն ենք կապված: Յուրաքանչյուր փորձություն, որի միջով անցնում եք, Աստծո ցանկությունը չէ՝ քեզ հետ մղելու կամ քեզ քո տեղում պահելու համար։ Աստծո ցանկությունն է քեզ բերել Նիսի, բերել քեզ նոր վայր, բարձրացնել քո հավատքի որակը և որպեսզի դու երկրպագես Նրան՝ որպես Տիրոջ, Ով բարձրացնում է մեզ:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ worldchallenge.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.