Վատ օր եք ունեցե՞լ: Հոբը հաստատ կհասկանար:

Հոբ գրքի հենց առաջին գլխում նրա կյանքում ամեն ինչ քանդվեց։ Բայց տեսեք, թե ինչպես նա արձագանքեց այդ ամենին. «Եւ Յոբը վեր կացաւ եւ պատառեց իր վերարկուն եւ խուզեց իր գլուխը, եւ ընկաւ գետնի վերայ եւ երկրպագութիւն արաւ» (Հոբ 1.20):

Տեսե՛ք՝ Հոբը բացահայտորեն արտահայտեց իր ցավն Աստծուն։ Ցավ զգալիս Աստծուն պատմե՛ք այն ամենը, ինչ զգում եք: Հենց դա է պետք անել առաջին հերթին:

Աստված կարող է օգնել քեզ՝ հաղթահարելու քո զայրույթն ու հիասթափությունը: Նա կարող է օգնել քեզ կառավարել քո զգացմունքները: Ինչո՞ւ։ Որովհետև հենց Նա է ստեղծել դրանք քո մեջ: Դու ստեղծված ես Նրա պատկերով, իսկ Նա զգացմունքային Աստված է:

Երբ ունես տարատեսակ դժվարություններ ու նեղվածություններ, կարող ես ասել՝ «Ես վրդովված եմ, հիասթափված»: Իսկ Աստված կարող է կարգավորել քո բողոքները, հարցերը, վախերը և վշտերը: Աստծո սերը քո հանդեպ շատ ավելի մեծ է, քան՝ քո բոլոր զգացմունքները:

Իմ երեխաները գիտեն, որ ես սիրում եմ նրանց: Նրանք գիտեն, որ ես ավելի շատ փորձ ունեմ, քան նրանք, քանի որ ես տարիքով ավելի մեծ եմ: Բայց երեխաներս երբեմն կասկածի տակ են դնում իմ դատողությունները: Այդուհանդերձ, ես նախընտրում եմ ունենալ այս ազնիվ զրույցը նրանց հետ, քան որ նրանք խորամանկորեն թաքցնեն իրենց հիասթափություններն իրենց ներսում:

Աստված նույնն է նաև կամենում մեզ համար։ Նա գերադասում է, որ մենք գուցե և բարկությամբ բանավիճենք Նրա հետ, քան՝ հեռանանք անտարբերությամբ:

Երբ ողբերգություն է տեղի ունենում, պետք չէ ժպտալ՝ իբրև համբերում ես: Փոխարենը, քո ցավով գնա քո երկնային Հոր մոտ: «Վեր կաց աղաղակիր գիշերով՝ պահերի սկզբումը. սիրտդ ջրի պէս թափիր Տիրոջ երեսի առաջին, դէպի նորան բարձրացրու ձեռներդ քո երեխաների հոգիների համար, որոնք սովից նուաղում են բոլոր փողոցների գլխին» (Ողբ 2.19):

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.