Աստծո խոստումների նպատակն այն է, որ մեր ակնկալիքներն ու սպասումները հաստատված լինեն Նրա վրա: Մենք պետք է ընդունենք Նրա Խոսքը՝ որպես իր զավակներին սիրող հզոր Հոր խոստում: Այնուամենայնիվ, շատ հաճախ, երբ մենք չենք տեսնում Աստծո գործերը ըստ մեր կամեցած ժամանակացույցի, թշնամին սկսում է մեր մտքերը հեղեղել Աստծո հավատարմությանը հակառակող հարցերով: Սատանայի նպատակը պարզ է՝ խլել մեր՝ Տիրոջ հանդեպ ունեցած մեր ողջ վստահությունը:

Ես համոզված եմ, որ սատանան նույն կերպ փորձել է կասկածներ հարուցել նաև Հովհաննես Մկրտչի մոտ, երբ նա բանտում էր: Ես պատկերացնում եմ, թե ինչպես է նա շշնջացել Հովհաննեսի ականջին. «Այո՛, այս Հիսուսը սուրբ մարդ է: Բայց Նա պարզապես մարգարե է, Ով հրաշքներ է գործում և բարի գործեր կատարում: Բայց եթե Նա Մեսիան է, ապա ինչո՞ւ ես դու հիմա այս կարգավիճակում»։

Սատանան այսօր էլ օգտագործում է այս նույն ստերն ու խաբեությունները մեր կյանքերում: Նրա նպատակն է մեր մեջ կասկածներ սերմել Աստծո Խոսքի, Նրա խոստումների և մեզանով Նրա ուրախության շուրջ: Թշնամին շշնջում է. «Դու ասում ես, որ քո երկնային Հայրը հրաշքների, անհնարինի Աստված է, որ Նա լսում է քո խնդրանքները, նախքան դու կխնդրես: Այդ դեպքում ինչո՞ւ համար են քո այս բոլոր տառապանքները»:

Մեկ վստահ ապացույց, որ անհավատությունը արմատավորվել է քո հոգում, այն է, որ դու դադարել ես աղոթել այն բանի համար, ինչ ժամանակին հավատում էիր, որ Աստված կկատարի: Դու այլևս չես բերում քո բեռները Նրա մոտ: Դու այլևս հավատքով չես գալիս Նրա մոտ:

Բայց Աստծո Խոսքն այլ բան է ասում. «Խնդրեցէք եւ կ’տրուի ձեզ. Որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք եւ կ’բացուի ձեզ» (Մատթեոս 7.7):

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ worldchallenge.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.