Աստծո անհողդողդ սերը մեր նկատմամբ
Անհողդողդ բառը նշանակում է «չթուլանալ կամ անընդունակ լինել փոխվել՝ հավատարիմ մնալով վճռական ընթացքին»։
Սա Աստծո սիրո հրաշալի նկարագրությունն է: Ոչինչ չի կարող խանգարել Նրա քաղցր ներկայության հպմանը և սիրո դրսևորմանը ինչպես մեղավորների, այնպես էլ սուրբերի նկատմամբ: Սաղմոսերգու Դավիթը դա մեկնեց այսպես. «Իմ ետեւիցն եւ առաջիցը պատում ես ինձ, եւ քո ձեռքը դրել ես ինձ վերայ։ Այս գիտութիւնը ինձ համար շատ զարմանալի է, բարձր է, չեմ կարող հասնել նորան։ Ո՞ւր գնամ քո Հոգիիցը. Եւ քո երեսիցն ո՞ւր փախչեմ։ Եթէ վերանամ երկինքը՝ դու այնտեղ ես. Եւ եթէ դժոխքը փաթաթուիմ, ահա դու այնտեղ ես» (Սաղմոս 139.5-8):
Դավիթը խոսում էր այն մեծ բարձունքների և անկումների մասին, որոնց մենք կարող ենք հանդիպել մեր կյանքի ընթացքում: Նա ասում է. «Կան պահեր, որ ես ինձ այնքան օրհնված եմ զգում և կան պահեր, որ ես զգում եմ, որ կարծես դժոխքում լինեմ՝ դատապարտված և անարժան: Բայց ուր էլ որ լինեմ, ինչքան էլ օրհնված լինեմ կամ որքան էլ ինձ տկար զգամ, Տե՛ր, Դու այնտեղ ես։ Ես չեմ կարող հեռանալ Քո անմնացորդ սիրուց: Նույնիսկ այն ժամանակ, երբ ես անհնազանդ եմ, մեղանչական։ Քո սերն իմ հանդեպ անհողդողդ է»։
Իր դարձից հետո Պողոսը վկայեց, որ նույնիսկ իր՝ քրիստոնյաների նկատմամբ ատելությամբ լի տարիներին անգամ Աստված սիրում էր իրեն: Նա գրել է. «Բայց Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռաւ» (Հռոմեացիս 5.8): Տարիների ընթացքում Պողոսը ավելի ու ավելի էր համոզվում, որ Աստված ջերմեռանդորեն կսիրի իրեն մինչև վերջ՝ իր բոլոր բարձունքների և տկարությունների մեջ:
«Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ, 39 Եւ ոչ բարձրութիւն, ոչ խորութիւն, եւ ոչ մէկ ուրիշ ստեղծուած բան կարող է մեզ բաժանել Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է» (Հռոմեացիս 8.38-39):
Սա է յուրաքանչյուր հավատացյալի իրական հույսը:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org