Նոր սկզբի և մաքուր խղճի ուղին սկսվում է ապաշխարությամբ:

Ի՞նչ է նշանակում ապաշխարել։ Դա նշանակում է երեք բան։ Նախ՝ պատասխանատվություն ստանձնել գիտակցելու սեփական մեղքը: Երկրորդ՝ հեռանալ մեղքից։ Եվ երրորդ՝ դիմել Աստծուն ու Նրա շնորհին:

Աստվածաշունչն ասում է. «Քննենք մեր ճանապարհները եւ փորձենք, եւ ետ դառնանք Տիրոջը։ Բարձրացնենք մեր սրտերը մեր ձեռքերի հետ դէպի երկնքում լինող Աստուածը։ Մենք յանցանք արինք եւ ապստամբուեցինք. Դու չ’ներեցիր» (Ողբ 3.40-42):

Ապաշխարություն չի նշանակում հիմնավորել, պատճառաբանել ձեր մեղքը: Մի՛ մտածեք՝ «դա մեծ բան չէր»: Դա մեծ բան էր, այլապես դուք չէիք հիշի այն: Եվ մի՛ ասեք՝ «դա տեղի է ունեցել շատ վաղուց» կամ «դա պարզապես մի փուլ էր, որի միջով ես անցել եմ», «բոլորն էլ դա անում են»: Դուք չեք կարող մեղքը հիմնավորել, նվազագույնի հասցնել այն, մոռանալ այն կամ մեղադրել ուրիշներին: Դա իրական ապաշխարություն չէ:

Ուշադրություն դարձրե՛ք սրան. ձեր՝ մեղքի կախվածության մեջ ապաքինման ամենամեծ խոչընդոտը հենց դուք եք: Աստված մշտապես պատրաստ է և ցանկանում է բուժել ձեր կյանքի անկումը:

Աստվածաշունչն ասում է Ա Հովհաննես 1.8-ում․ «Եթէ ասենք թէ մեղք չ’ունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չ’կայ մեզանում»։

Ցանկանո՞ւմ եք ձերբազատվել ձեր կյանքի ինքնակործանարար սովորություններից: Դուք կհաղթեք ինքներդ ձեզ, երբ դադարեք ինքներդ ձեզ խաբել: Այն սկսվում է շատ խորը, հոգին գալարող մակարդակի ազնվությամբ և ընդունելով, որ ինչ-որ բան այն չէ՝ անկախ նրանից, թե որքան եք ցանկանում դա արդարացնել ու մոռանալ: Դուք պետք է ընդունեք ձեր մեղքը, խոստովանեք ու հանեք այն ձեր կյանքից:

Այսօր կատարե՛ք ապաշխարության այդ առաջին քայլը և նոր սկզբի ճանապարհն ընկեք:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.