Իսրայելում հայտնաբերվել է աստվածաշնչյան դատավորների ժամանակահատվածի արձանագրություն
Իսրայելի հարավային թաղամասում գտնվող Խիրբատ Էր-Ռաիի պեղումների ժամանակ հայտնաբերվել է մոտ 3100 տարի առաջ թվագրված հինգ տառով մակագրություն:
Արձանագրությունը կրում է Հերոբաաղ անունը, որը «հայտնի է աստվածաշնչյան ավանդույթներից և հիշատակվում է Դատավորների գրքում՝ որպես դատավոր Գեդեոնի այլընտրանքային անուն»,-բացատրել են Երուսաղեմի Եբրայական համալսարանի պրոֆեսորներ Յոսեֆ Գարֆինքելը և հնագետ Սաար Գանորը։
Ըստ հետազոտողների՝ այդ ժամանակաշրջանի՝ մ.թ.ա. 12-11-րդ դարերի արձանագրությունները չափազանց հազվադեպ են։Նրանք խոստովանեցին, որ «Գեդեոն դատավորի անունը Հերոբաաղ էր, բայց մենք չենք կարող ասել, թե արդյոք նրան է պատկանել այն անոթը, որի վրա գրված է բառը»։Սա առաջին դեպքն է, երբ Հերոբաաղ անունը հայտնվում է Աստվածաշնչից դուրս՝ հնագիտական համատեքստում, այնպես որ հայտնագործությունը կարևոր պատկերացումներ է տալիս աստվածաշնչյան տեքստի և պատմական իրականության միջև կապի վերաբերյալ:«Ինչպես գիտենք, զգալի բանավեճ կա, թե արդյո՞ք աստվածաշնչյան տողերը արտացոլում են իրականությունը, և արդյո՞ք այն ներկայացնում է պատմական իրողությունները», - ասացին հնագետները: Այն փաստը, որ նույն անունները հիշատակվում են նաև Աստվածաշնչում և նաև հայտնաբերվել են հնագիտական պեղումների արձանագրություններում, ցույց է տալիս՝ դրանք ճշմարտացիորեն փոխանցվել են սերունդներին»:Այն վայրը, որտեղ հայտնաբերվել է արձանագրությունը, գտնվում է Կիրյաթ Գաթի և Լաքիշի միջև՝ Երուսաղեմից մոտ 70 կիլոմետր հարավ-արևմուտք։ Քանանացի Լաքիշը ավերվել է մ.թ.ա. մոտ 1150 թ։ Արձանագրությունը ցույց է տալիս, որ «գիրը արվել է Խիրբատ էր-Ռաիում, Լաքիշից մոտավորապես 4 կմ հեռավորության վրա՝ դատավորների ժամանակաշրջանի ամենամեծ վայրում, քանանացիներից՝ իսրայելական և հուդայական մշակույթներին անցնելու ժամանակ»։
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ evangelicalfocus.com