Ներումը կարող է լինել լավագույն պարգևներից մեկը, որ կարող ես շնորհել քեզ։ Այո՛, հենց քեզ։

Ես այն անվանում եմ «ներման պարգև»։

Ահա, թե ինչու.

Ներումը որոշում է բաց թողնելու ուրիշների կողմից քո նկատմամբ ստացած դառնությունն ու ցավը։ Դա թույլ է տալիս բաց թողնել բոլոր բացասական զգացողությունները, անցանկալի բաներից հեռացնել ուշադրությունն ու կենտրոնանալ դրական բաների վրա։

Երբ դու փոխում ես քո կյանքի ուղղությունը, փոխվում է նաև քո կյանքն ամբողջովին։

Վշտի և բարկության պահպանումը չի կարող արդարացնել մեկ այլ մարդու, ոչ էլ նրա կատարած սխալները։ Բարկությունն ու ցավը իրենց խորը հետքը կարող են թողնել մեր ողջ կյանքի ընթացքում։ Այս ամենի դրսևորումը չի տա մեզ ուժ, այլ միայն կզրկի մեզ նրանից։

Սիրում եմ ինքս ինձ հիշեցնել, որ այլոց արդարացումը կախված չէ ինձանից, և ես իշխանություն չունեմ ոչ ոքի կյանքում։

«Ներումը գործի և ազատության բանալին է»․- Հաննա Արենդ։

Մի քանի քայլեր ներման մասին.

1. Ներողամտությունը կարող է տալ ձեզ խաղաղված հոգի

Շատերին՝ անգամ նրանց, ովքեր շատ անգամներ սխալ են վարվել մեր հանդեպ, ներելիս մենք մեզ զգում ենք ավելի լավ։ Կարևոր է ներել մարդկանց ոչ թե այն բանի համար, որ նրանք արժանի են ձեր ներմանը, այլ քանի որ դուք արժանի եք ունենալ խաղաղ կյանք։ Պարզապես ներե՛ք։

2. Ներողամտությունը թույլ է տալիս շարժվել մեր նպատակների ուղղությունով։

Որևէ մեկի կողմից ցավ կամ վիրավորանք ստանալուց հետո մեր մեջ կարող է առաջանալ դառնության բացասական զգացողություն և վրեժխնդիր լինելու ցանկություն։ Թույլ մի՛ տվեք ձեզ վատին փոխադարձ պատասխանել։ Հաճախակի կենտրոնացումը անցյալի ցավերի վրա կարող է մեզ խանգարել վայելել այսօրվա և գալիք վաղվա երջանիկ պահերը։

3. Ներողամտությունը կբերի սեր ձեր կյանք

Երբ մենք ներում ենք, հասկանում ենք, որ ոչ ոք կատարյալ չէ, և բոլորս էլ ունակ ենք սխալներ գործելու։ Այս կերպով մենք կարող ենք սովորել հեշտությամբ ներել անգամ նրանց, ում մեր կարծիքով արժե ատել։

Ներելով այլոց՝ մենք դուրս ենք գալիս զոհի կարգավիճակից։ Երբ այլևս ձեզ զոհ չեք զգում, մարդիկ սկսում են ավելի լավ կերպով վերաբերվել ձեզ։ Այսպես դուք բացում եք ձեր կյանքը սիրո և գիտակից կյանք վարելու առջև։

4. Ներումը թույլ է տալիս ունենալ գիտակից և կարեկցող կյանք։

Հրաշալի է ունենալ ներողամիտ սիրտ, հատկապես, երբ դա կարող է քո մեջ դրական զգացողություններ առաջացնել։ Հավատալի է, թե՝ ոչ, սակայն շատերը  փորձում են ցույց տալ իրենց լավագույն կողմերն այն ամենով, ինչ ունեն կամ որտեղ որ գտնվում են։ Ըստ բնույթի՝ բոլորս էլ օժտված ենք սիրելու հատկությամբ։ Այս չափ ցավ պատճառող աշխարհում երբեմն դժվար է նկատել դա։ Մենք ցանկանում ենք մեղադրանքով մատնացուցել բոլոր վրդովմունքները, սակայն եթե մենք կյանքը որպես դպրոց ընդունենք և լինենք այդ դպրոցի աշակերտները, ապա մենք կյանքից շատ բաներ կսովորենք։ Ցանկացած մարդ և ցանկացած իրադարձություն գալիս է մեր կյանք որևէ բան ուսուցանելու նպատակով։

5. Ներողամտությունը թույլ է տալիս կառավարել մեր իսկ երջանկությունը։

Մեր գործերը մեր ներաշխարհի արտացոլումն են։ Մենք միշտ պետք է ունակ լինենք կառավարելու մեր իսկ երջանկությունն ու կյանքը, երբ պատասխանատվություն ենք կրում մեր զգացմունքների համար։

Կարևոր չէ, թե ինչ քաոս է տիրում մեր շուրջը։ Երբ ներքուստ մենք կայուն ենք մնում և ունակ ենք լինում կատարել իմաստուն որոշումներ, ունենում ենք երջանկությունով ու սիրով լի կյանք։ Հակառակ դեպքում, երբ մենք ուրիշներին թույլ ենք տալիս գողանալ մեր խաղաղությունն ու ուրախությունը, մենք կարծես թե  նրանց ենք հանձնում մեր կյանքի ղեկը։

Ամեն դեպքում նորմալ է, եթե դու կարծում ես, որ ներելը դժվար է։ Մի պահ կա՛նգ առ, խորը շունչ քաշի՛ր և հասկացի՛ր, որ կարող ենք բոլոր բացասական բաներից ձերբազատվել։ Դու զգում ես, որ  ներել ես, սկսում ես մտածել քեզ ցավ պատճառող  մարդկանց մասին խաղաղությամբ։ Հետագայում կգա պահ, երբ դու ցանկություն կունենաս տեսնվել այդ մարդու հետ և նույնիսկ գրկել նրան՝ առանց որևէ բացասական զգացմունքների։

Բայց  եկե՛ք կատարենք մեր կյանքի ամենակարևոր որոշումը՝ ներենք։

Թարգմանեցին՝ Արմինե Աբրահամյանը, Դիանա Խաչատրյանը

Աղբյուրը՝ powerofpositivity.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.