Աստծո համար անհնարին ոչինչ չկա
Աստված ամենատեղյակ Հայր է: Նա կարող է հաղթահարել ցանկացած խնդիր, որը դու Նրան կհանձնես: Ոչ մի խնդիր դուրս չէ Նրա հնարավորությունների կամ ռեսուրսների սահմաններից: Ոչ մի խնդրանք չափազանց մեծ կամ չափազանց փոքր չէ Նրա համար:
Աստվածաշունչն ասում է. «Աստծո համար անհնարին ոչինչ չկա» (Ղուկաս 1.37)։ Սա կարդալուց հետո ես իմ բառապաշարից հանեցի «անհնար» բառը, քանի որ այն Աստծո բառապաշարում ևս չկա: Աստծո համար անհնարին ոչինչ չկա:
Երբ երեխաներս փոքր էին, ինձ համար ուրախանալի էր այն փաստը, որ նրանք ինձ վստահում էին կարգավորել բաներ, որոնք իրենք չէին կարողանում: Նրանք համոզված էին, որ ես գիտեմ այն ամենը, ինչ պետք էր ինչ–որ բան շտկելու համար և ես կկարողանամ ամեն բան: Մեծանալով նրանք հասկացան, որ իրենց հայրը սահմանափակ գիտելիքներ ունի, սահմանափակ էներգիա, սահմանափակ ռեսուրսներ, սահմանափակ հմտություններ. ամեն ինչ սահմանափակ է ինձ մոտ:
Բայց մեր երկնային Հայրն իսկապես կարող է ամեն բան: Եփեսացիս 3.20-ում ասվում է. «Բայց նորան՝ որ կարող է առատութեամբ անել ամեն բաներից աւելի քան որ խնդրում ենք եւ իմանում, այն զօրութեան չափովը՝ որ մեզանում ներգործում է»:
Ես շատ երազկոտ եմ: Ես իմ կյանքում շատ մեծ երազանքներ եմ ունեցել, և Աստված իրականացրել է դրանցից շատերը: Աստված այդ ամենի հետ մեկտեղ մեզ համար ավելի մեծ երազանքներ ունի։
Երեկվա անհնարինություններն այսօրվա հրաշքներն են: Աստված «մասնագիտացած» է անհնարինի մեջ: Նա ամենագետ և ամենաիշխան Հայր է:
Աղբյուրը՝ pastorrick.com