Սոցիալական մեդիան հիանալի բան է, երբ ճիշտ է օգտագործվում։ Այն կամուրջ է ստեղծում անծանոթ մարդկանց միջև: Մեզ՝ հավատացյալներիս համար, այն կարող է նաև հնարավորություն տալ իմանալ աշխարհային որոշակի մանրամասներ, որպեսզի մենք աղոթքներ հռչակենք աշխարհում գոյություն ունեցող անհամար կարիքների համար:

Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայի օգտագործումը դարձել է ընկճախտի առաջացման պատճառ։ Մենք անդադար հարձակման տակ ենք սոցիալական մեդիայի հուսահատեցնող, բարդ ու սարսափելի տեղեկատվությունից:

Մարդիկ ստեղծված և ունակ չեն այդքան տեղեկատվություն ընկալելու համար։ Սոցիալական մեդիայի օգտակարության մեջ կասկած չկա, բայց մենք պետք է սովորենք տիրապետել դրան, որպեսզի այն մեզ չտիրապետի: Մենք միշտ պետք է ներգրավվենք և կենտրոնանանք մեկ նպատակի վրա, այն է՝ փառաբանել Աստծուն ամեն ինչում:

Ստորև մեջբերված են աստվածաշնչյան 5 համարներ, որոնք պետք է հիշել սոցիալական ցանցերից օգտվելիս, երբ լրատվությունը շատ հիասթափեցնող ու ճնշող է։

Փիլիպպեցիս 4.6

«Ոչինչ հոգս մի անէք. Այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն»

Հռովմեացիս 8.26

«Այսպէս էլ Հոգին օգնում է մեր տկարութիւններին, որովհետեւ թէ ինչ բանի համար պիտի աղօթք անենք՝ ինչպէս արժան է, չ’գիտենք. բայց ինքը Հոգին անբարբառ հառաչանքով բարեխօս է լինում»։

Կողոսացիս 3.1-2

«Արդ եթէ Քրիստոսի հետ յարութիւն առաք, ապա խնդրեցէք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստուծոյ աջ կողմը։ Վերինները մտածեցէք, ոչ թէ երկրի վերայինները»։

Մատթեոս 6.30

«Իսկ թէ որ դաշտի խոտը, որ այսօր կայ եւ էգուց փուռն է գցվում, Աստուած այնպէս է հագցնում, չէ՞ որ շատ աւելի ձեզ, թերահաւատներ»։

Հռովմեացիս 12.2

«Եւ մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը. այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբը, որ դուք քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը»։

Տերը անհամբերությամբ սպասում է, որ ամեն իրավիճակում և հանգամանքներում հանդիպենք Իր հետ, ներառյալ անգամ այն պարագայում, երբ մեր միտքն ու հոգին ծանրաբեռնվել են տեղեկատվության մշտական հոսքից: Այսօր որոշ ժամանակ հեռախոսդ անջատիր և կենտրոնացիր Միակ ճշմարիտ առաջնահերթության՝ Հիսուսի վրա:

Քանի դեռ Պետրոսը հայացքն ուղղում էր Հիսուսին, կարողանում էր քայլել ջրի վրայով:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ cbn.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.