«Այն ժամանակ դու կ’կանչես, եւ Տէրը կ’պատասխանէ. Դու կ’աղաղակես, եւ նա կ’ասէ. Ահա ես։ եթէ որ հեռացնես քո միջից լուծը, մատնելը եւ չարախօսութիւնը դէն գցես» (Եսայիա 58.9):

Աղոթելու, ծոմ պահելու և Աստծո Խոսքն ուսումնասիրելու նպատակը երկնքին լսելի դառնալն է: Բայց Տերը դրան մի մեծ «եթե» է կցում: Նա ասում է. «Եթե ցանկանում եք, որ Ես Իմ բարձր տեղից ձեզ լսեմ, ապա դուք պետք է քննեք ձեր սրտերը: Այո՛, Ես կլսեմ ձեզ, եթե դուք դադարեք ուրիշներին մատնացույց անելը, եթե դադարեք նրանց մասին անհարգալից խոսելը»:

Աստծո աչքերում մեծ մեղք է օտարի մասին այնպիսի եղանակներով խոսելը, որոնք արատավորում կամ վարկաբեկում են ուրիշի հեղինակությունն ու համբավը: Առակացն ասում է. «Անունը աւելի ընտիր է շատ հարստութիւնից. Արծաթից ու ոսկիից շնորհքն է լաւ» (22.1): Բարի համբավը գանձ է, որը ձևավորվում է երկար տարիների ընթացքում: Այնուամենայնիվ, մենք կարող ենք վայրկյանների ընթացքում արագ ոչնչացնել այն՝ մեր բերանից մի քանի զրպարտիչ բառեր արտաբերելով:

Դավիթն ասում է. «Տէր, պահապան դիր իմ բերանին, իմ շրթունքների դուռը պահպանիր» (Սաղմոս 141.3): «Դու փորձեցիր իմ սիրտը և գիշերումը քննեցիր. Դու կրակով հալեցրիր ինձ եւ անիրաւութիւն չ’գտար ինձանում. Ես միտքս դրել եմ՝ որ իմ բերանը պատուիրանազանց չ’լինի» (Սաղմոս 17.3)։

Դավիթը նաև հորդորում է. «Թող հաճոյ լինին քեզ իմ բերանի խօսքերը. Եւ սրտիս խորհուրդը՝ քո առաջին, ով Տէր, իմ վէմ եւ իմ Փրկիչ։» (Սաղմոս 19.14): «Ես ասեցի՝ թէ իմ ճանապարհները պահեմ լեզուովս մեղանչելից. իմ բերանին սանձ դնեմ՝ դեռ քանի որ ամբարիշտն իմ առաջին է» (Սաղմոս 39.1):

Սիրելինե՛րս, ամեն ոք, ով կարդում է այս ուղերձը, հաստատ բախված կլինի այս խնդրի հետ և ինքնուրույն իր մեջ փոփոխություն կատարել չի կարող: Մենք բոլորս շատ հաճախակի ենք սխալվում այլոց գնահատելու և իրավիճակները մեկնաբանելու մեջ գիտակցաբար կամ անգիտակցաբար: Բայց եթե մենք ապաշխարենք Տիրոջ առջև, Նրա սիրո և ողորմության մեջ, Նա մեզ կտա նորոգված սիրտ և ուժ` հեռացնելու բոլոր չարախոսությունները մեր շուրթերից:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ worldchallenge.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.