Անկոտրում` Հիսուսի մեջ
«Մի վախենար նորանց երեսիցը, որովհետեւ ես քեզ հետ եմ որ քեզ ազատեմ, ասում է Տէրը» (Երեմիա 1:8)։
Լուի Զամպերինի ռազմական օդանավը կործանվել է ծովում պատերազմի ժամանակ, ինչի հետևանքով օդանավում զոհվելէ ութ մարդ։ Լուին և երկու մարդ ընկել են լաստանավերի վրա։ Նրանք նավի վրա գոյատևել են երկու ամիս` պայքարելով շնաձկների, հուժկու քամիների, թշնամու արձակած փամփուշտների դեմ՝ հաճախ սնվելով կենդանի թռչուններով ու ձկներով։ Նրանք վերջապես հայտնվեցին մի կղզում, որտեղ նրանց անմիջապես գերեվարեցին։ Երկու տարի Լուին ծեծի ենթարկվեց, խոշտանգվեց և անխնա աշխատեց որպես ռազմագերի: Նրա ուշագրավ պատմությունը գրված է «Անկոտրում» գրքում։
Երեմիան Աստվածաշնչի անկոտրում կերպարներից է։ Նա դիմանում էր թշնամու դավերին (Երեմիա11:18), ծեծի ենթարկվում (20:2), մտրակվում ու կապվում բանտախցի մեջ (37․15-16), պարաններով իջեցվում ջրամբարի խորը ցեխի մեջ (38:6)։ Նա ողջ մնաց, քանի որ Աստված խոստացել էր մնալ նրա հետ ու փրկել նրան։
Նույնպիսի մի խոստում էլ Աստված մեզ է տվել. «Որովհետեւ ինքն ասեց, թէ Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ» (Եբրայեցիս 13:5)։
Աստված չէր խոստացել, որ կփրկի Երեմիային կամ մեզ դժբախտություններից, այլ Նա խոստացել է մեզ հետ լինել դժվարությունների մեջ։
Լուին ճանաչեց Աստծո պաշտպանությունը, և պատերազմից հետո նա իր կյանքը տվեց Հիսուսին։ Նա ներեց իրեն գերեվարողներին և շատերի փրկության պատճառ հանդիսացավ։ Լուին հասկացավ, որ երբ չենք կարողանում խուսափել բոլոր խնդիրներից, չպետք է միայնակ տառապենք։
Երբ մենք խնդիրներին հանդիպում ենք Հիսուսի հետ, դառնում ենք անկոտրում։
Աղբյուրը` odb.org
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը