Դատաստանի օրը երկու խումբ է լինելու՝ «ոչխարներն ու այծերը»: Նրանք այդ օրը կանգնելու են Տիրոջ առջև. սուրբերն աջ կողմում և մեղավորները՝ ձախում: Եվ այդ օրը բացահայտվելու են ամբարիշտների կատարած բոլոր չարագործությունները:

Սուրբ Գիրքն ասում է, որ ամբարիշտների կատարած բոլոր չար գործերը բացահայտվելու են: Յուրաքանչյուր չար միտք, յուրաքանչյուր գաղտնի ցանկություն, ամեն տեսակի ստոր երևակայություն, Քրիստոսին ուղղված ամեն մի ժխտում, ամեն հայհոյանք. բոլորը բարձրաձայնվելու և դատապարտվելու են:

Բացի դրանից այդ օրը Քրիստոսի արյամբ արդարացածների կողմից իրականացված և ոչ մի չար գործ չի հիշատակվելու: Փոխարենը, նրանց կյանքում տեղի ունեցած և կատարված ամենալավ բաներն են բացահայտվելու՝ յուրաքանչյուր սուրբ միտք, բարեգործություն, ամեն տեսակի զոհաբերություն: Տերը պատրաստվում է սուրբերի կատարած ամեն մի լավ բան ի ցույց դնել: Եվ դա մի փառահեղ պահ է լինելու:

Փաստն այն է, որ երբ կանգնենք մեր Տիրոջ առջև դատաստանի օրը, մենք լիարժեք ենք լինելու Նրա մեջ և Նրա հետ: Սա նշանակում է, որ այն ամենը, ինչ մենք երբևէ արել ենք, ներառյալ` մեր կատարած ցանկացած մեղք, արդեն ծածկված կլինի Նրա արյան զորությամբ և այլևս երբեք չի հիշվի: Հիսուսի արյամբ արդարացածներին դատապարտություն չկա, ԲԱՑԱՐՁԱԿ չկա:

Հիսուսն ասում է մեզ. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ իմ խօսքը լսողը, եւ ինձ ուղարկողին հաւատացողը, յաւիտենական կեանք ունի. Եւ դատաստան չի մտնիլ, այլ մահիցը փոխուեցաւ դէպի կեանք»(Հովհաննես 5.24):  Հիսուսն, ըստ էության, նկատի ունի. «Եթե դուք հավատում եք Ինձ, դուք դատի չեք ենթարկվի: Փոխարենը՝ դուք մահից կանցնեք դեպի կյանք»:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ worldchallenge.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.