«Աստված չի մահացել» ֆիլմի չորրորդ մասը նվիրված կլինի խոսքի և կրոնի ազատությանը
2021թ․ աշնանը կթողարկվի «Աստված չի մահացել․ մենք մարդ ենք» ֆիլմի չորրորդ մասը։
Ֆիլմը պատմում է վերջին տարիների խնդրի ՝ «խոսքի և կրոնական ազատությունների՝ որպես երեխաներին կրթելու հիմնական իրավունքի» սպառնալիքի մասին,- հայտնում է invictory.com քրիստոնեական մեդիահարթակը։
Ֆիլմում խաղում են Դեյվիդ Ա․Գ․ Ուայթը («Աստված չի մահացել»), Իսայա Վաշինգտոնը («Կրքերի անատոմիա»), Անտոնիո Սաբատո կրտսերը («Գլխավոր հոսպիտալ») և քրիստոնյա նկարիչուհի Ֆրանչեսկա Բատիստելին՝ Գրեմիի մրցանակակիր։
Ֆիլմի ներկայացման մեջ ասվում է, որ վերապատվելի Դեյվը կանչված է պաշտպանելու քրիստոնյա ընտանիքների խմբի, ովքեր կրթում են երեխաներին տանը։
Նա զարմացած է կառավարության միջամտությունից և հավատում է, որ սեփական երեխաներին կրթելու իրավունքն ազատություն է, որի համար արժե պայքարել։ Դեյվին կանչել են Վաշինգտոն ցուցմունք տալու համար Կոնգրեսում, որը որոշում է կրոնական ազատության ապագան երկրում երկար տարիներ։
Ֆիլմի չորրորդ մասը 2014թ-ից սկսված «Աստված չի մահացել» ֆիլմի (գլխավոր դերում Կեվին Սորբո) հաջորդ մասն է։ Դառնալով հավատքի մասին բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր ֆիլմերից մեկը՝ ֆիլմը հավաքել է վարձույթում ավելի քան 65 միլիոն դոլլար։
⠀