Միլիոնավոր քրիստոնյաներ իրենց ողջ ժամանակը վատնում են նրա վրա, թե ինչ «պետք է» Աստված տա իրենց, այնինչ նրանք պետք է ուղղակի փնտրեին Աստծուն:

Երբ դու աղոթում ես բժշկության ու վերականգնման համար, բնական է հրաշքի ակնկալիք ունենալը: Բայց, ի վերջո, դու պետք է առաջնահերթ փափագես Աստծուն, այլ ոչ թե ակնկալես միայն հրաշք, որևէ նշան, բարգավաճում կամ աստվածային պարգևներ: Քո աղոթքը պետք է այսպիսին լինի. «Աստվա՛ծ, ես փափագում եմ Քեզ: Ես ուզում եմ ճանաչել քեզ ավելի. երբ փնտրում ես Աստծուն, ստանում ես ամեն բան»։

Աստվածաշնչում Աստված բազմաթիվ խոստումներ է տվել իրեն փնտրողներին.

«Եւ իմ ժողովուրդը, որի վերայ կոչուած է իմ անունը, խոնարհուին եւ աղօթք անեն եւ իմ երեսը խնդրեն եւ իրանց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կ’լսեմ երկնքիցը եւ կ’ներեմ նորանց մեղքը եւ կ’բժշկեմ նորանց երկիրը»(2 Տարեգրություն 7.14):

«Ես ինձ սիրողներին կ’սիրեմ, եւ ինձ կանուխ որոնողները կ’գտնեն ինձ» (Առակաց 8.17):

«Բայց առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել. Որովհետեւ Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի» (Եբրայեցիս 11.6):

«Եւ այնտեղից կ’որոնես քո Եհովայ Աստուծուն. Եւ կ’գտնես, եթէ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ նորան խնդրես։ Երբոր նեղութիւն ունենաս եւ այս բոլոր բաները վերջին օրերը քեզ պատահեն, եւ դու քո Եհովայ Աստուծուն դառնաս եւ նորա ձայնին լսես. Ըստ որում քո Եհովայ Աստուածը ողորմած Աստուած է, նա քեզ չի թողիլ, եւ քեզ չի փչացնիլ. Եւ քո հայրերին երդում արած ուխտը չի մոռանալ»(Երկրորդ Օրինաց 4.29-31):

Փնտրե՛ք Աստծուն, և ոչ թե միայն Նրա օրհնությունները: Դա նշանակում է, որ անկախ նրանից՝ կստանաք արդյո՞ք ձեզ համար ցանկալի պատասխանը, թե՝ ոչ, դուք ուրախություն կգտնեք, քանի որ ավելի մոտեցաք ու ճանաչեցիք Աստծուն: Անկախ նրանից, կստանաք արդյո՞ք այն, ինչ կարծում եք, որ լավագույնն է ձեզ համար, դուք կբավարարվեք Աստծո տվածով, քանի որ դա լավագույնն է ձեզ համար:

Մի՛ փնտրեք Աստծուն ձեր «ավելցուկային» պահերին՝ աշխատանքն ավարտելուց կամ սոցիալական հարթակներում «թափառելուց» հետո: Ձեր կյանքի հիմնական նպատակը դարձրե՛ք Աստծուն շատ ավելի լավ ճանաչելը:

«Տէրը երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ, թէ կ’լինի՞ արդեօք մէկ իմաստուն, որ Աստուծուն խնդրէ» (Սաղմոս 14.2):

Հազվադեպ կարելի է հանդիպել մեկին, ով իրապես փնտրում է Աստծուն: Մեզանից շատերը ցանկանում են, որ Աստված օրհնելով օրհնի մեզ՝ առանց մեր ներսը փոխելու:

Դուք չեք դառնա Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտը, եթե բավարարվում եք Նրան՝ ձեր ժամանակի միայն «մնացորդները» տալով: Տվե՛ք Նրան ձեր առաջինը և լավագույնը, և Նա կկատարի Իր յուրաքանչյուր խոստում:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝  pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.