Դուք կարող եք խոսել Աստծո հետ ամեն ինչի մասին
Դու երբեք ու երբեք միայնակ չես, քանի որ Աստված ամենուր է և բոլորի հետ:
Աստված անցյալում է, Նա ներկայում է, և Նա ապագայում է: Նա երկնքում է և Երկրի վրա: Նա հոգևոր դաշտում է: Նա նաև մեր այս աշխարհում է: Նա քո մեջ է, Նա քեզանից վեր է, Նա քո շուրջն է, Նա անսահման է և ամենուր:
Կա մեկ Աստված ՝ ի դեմս Հոր, Որդու և Սուրբ Հոգու:
«Ո՞ւր գնամ քո Հոգիիցը. Եւ քո երեսիցն ո՞ւր փախչեմ։ Եթէ վերանամ երկինքը՝ դու այնտեղ ես. Եւ եթէ դժոխքը փաթաթուիմ, ահա դու այնտեղ ես։ Եթէ արշալուսի թեւերն առնեմ եւ ծովի վերջի ծայրերումը բնակուեմ, Այնտեղ էլ քո ձեռքը կ’առաջնորդէ ինձ, եւ քո աջը կ’պահէ ինձ։ Եւ եթէ ասեմ. Թող խաւարն ինձ ծածկէ. Այն ժամանակ գիշերն էլ լոյս կ’լինի իմ շուրջը։ Մութն էլ քեզ համար խաւար չէ, գիշերն էլ ցերեկի պէս լոյս է. Խաւարն էլ լոյսի պէս է քեզ համար» (Սաղմոս 139.7-12):
Մի՛ փորձիր թաքնվել Աստծուց: Ամեն վայրում, որտեղ փորձում ես թաքնվել, Նա արդեն իսկ այնտեղ է: Սա Աստծո ամենակարողությունն է: Նա ամենուր է։ Նա ամեն ինչի մեջ է: Նա սկիզբն ու վերջն է: Չկա ոչ մի տեղ, որտեղ դու եղել ես կամ գտնվում ես այս պահին, և ոչ մի տեղ, որտեղ դու կլինես, որտեղ Աստված չի եղել, չկա կամ չի լինի: Դա պետք է խրախուսի քեզ: Անկախ նրանից, թե ուր ես ընտրում գնալ, Աստված կքայլի քեզ հետ, և Նա արդեն այնտեղ կլինի քեզ հետ հանդիպելու համար:
Քանի որ Աստված աշխարհի բոլոր հարթություններում է, դու կարող ես Նրա հետ խոսել քո կյանքի յուրաքանչյուր հարցի շուրջ: Նա արդեն հասկանում է և գիտի դա։ Ոչ մի բան չկա, որ կարող ես Նրան ցույց տալ քո անցյալից, ներկայից կամ ապագայից, որը Նա արդեն լիովին չիմանա կամ չվերահսկի:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com