Ինչպիսի՞ն է միաբանությունը եկեղեցում
10 ճշմարտություն՝ ըստ Եփեսացիս 4 -րդ գլխի
«Եվ նա մի քանիսին տվավ առաքյալներ լինելու, մի քանիսին մարգարեներ, մի քանիսին ավետարանիչներ, մի քանիսին հովիվներ եւ վարդապետներ, 12 Սուրբերի կատարելությանը համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար. 13 Մինչև որ ամենքս հասնենք հավատքի եւ Աստծո Որդին ճանաչելու միությանը. եւ կատարյալ մարդ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չափովը. 14 Որ այլևս երեխա չլինենք երերված ու տատանված վարդապետության ամեն քամուցը մարդկանց խաբեբայությունովը որ մոլորեցնեն խաբեբայության խորամանկությունովը։ 15 Բայց ճշմարիտ լինելով սերի մէջ՝ աճինք նրանում ամեն բանով, որ է գլուխը՝ Քրիստոսը. 16 Որից բոլոր մարմինը միասին կազմվելով և միասին հարմարվելով ամեն հոդվածի ձեռնտությամբը ամեն մեկ անդամի ներգործության չափովը մարմնո աճիլը գործվում է՝ իր անձը սիրով շինելու համար» (Եփեսացիս 4. 11-16)։
Շատ կարևոր է սովորել, իմանալ՝ ինչպես մնալ և աճել միաբանության մեջ։ Միաբանված լինելով՝ մենք կարող ենք հաղթահարել դժվարությունները, կարող ենք նաև իրար համար աղոթել և իրար օգնել առաջ շարժվելու։
Եփեսացիս գրքում կարող ենք գտնել 10 ճշմարտություններ, թե ինչպիսին է միաբանությունը եկեղեցում։ Միաբանությունն անհրաժեշտ է եկեղեցուն։
1. Միաբանությունը պարգև է Աստծուց (Եփեսացիս 2.13-16)։
2. Միաբանությունը պահպանվում է, հարատև է և չի ստեղծվել մարդու կողմից։
3. Միաբանությունը ժամանակի ընթացքում ավելի է աճում (Եփես. 4.3, 13)։
4. Միաբանությունը հակադրում է հպարտությանն ու շահասիրությանը (Եփես. 4.2)։
5. Միաբանությունը եզակի քրիստոնեական զարդարանք է։
6. Միաբանությունը պահանջում է վարդապետական կենտրոնացում, որն Ավետարանն է (Եփես. 4.4-6)։
7․ Միաբանություն չի նշանակում միատարրություն (Եփես. 4.7-11)։
8․ Միաբանությունը շնորհ ու պարգև է (Եփես. 4.7):
9. Միաբանությունն աճում է, երբ այն ընդլայնվում և զարգանում է (Եփես. 4.15-16):
10․ Միաբանությունը փառաբանում է Աստծուն, և դա կարող է գրավել ոչ հոգևորների ուշադրությունը։
Արժե՛ ջանք թափել եկեղեցու միասնությանը հետևելու համար, քանի որ դա հանգեցնում է նրան, որ Քրիստոսը փառավորվում է երկրի վրա: Եվ երբ դա տեղի է ունենում, դա զորացնում է հավատացյալներին և ձգում անհավատներին դեպի Աստծո զորությունը, սերը և իմաստությունը: Ուստի, եկե՛ք շարունակենք հասկանալ, թե ինչ է եկեղեցու միասնությունը և ինչը չէ և այն փնտրենք Աստծո Հոգու զորությամբ։
Թարգմանեց Արմինե Աբրահամյանը
Աղբյուրը՝ decisionmagazine.com