Ի՞նչ չափի է Աստված
Տղան հարցրեց հորը․
-Հայրի՛կ, ի՞նչ չափի է Աստված։
Հայրը նայեց երկինք, տեսավ թռչող ինքնաթիռը և հարցրեց որդուն․
-Ի՞նչ չափի է այս ինքնաթիռը։
Տղան պատասխանեց․
-Այն շատ փոքր է․ ինձ համար դժվար է դիտելը։
Հետո հայրը տարավ որդուն օդանավակայան և մոտեցնելով ինքնաթիռին՝ ասաց․
-Այսպիսով՝ որդի՛ս, ի՞նչ չափի է ինքնաթիռը։
Տղան պատասխանեց․
-Հայրի՜կ, այն հսկայական է։
Այդ ժամանակ հայրն ասաց որդուն․«Աստծո չափը կախված է նրանից, թե որքան ենք մենք մոտ Նրան կամ որքան հեռու ենք մենք Նրանից։ Որքան մոտ ես Նրան, այդքան ավելի ու ավելի մեծ կլինի Աստված քո կյանքում»։