Ընկճախտի նվազեցման բանալին Աստծուն ձեր կյանքում «բաց թողնելն է»: Դուք Հիսուսին պետք է դարձնեք ձեր կյանքի կառավարիչը:

Խնդիրն այն է, որ մենք սովորաբար ցանկանում ենք լինել մեր սեփական կյանքի կառավարիչը, և այդ պատճառով մենք վիճում և չենք համաձայնում Աստծո հետ: Մենք կարծում ենք, որ գիտենք, թե որն է լավագույնը: Շատ անգամներ սթրեսի ենթարկվելու պատճառն այն է, որ մենք անընդհատ պայքարում ենք Աստծո հետ. «Ես գիտեմ, որ Աստված ասում է, որ անեմ դա, բայց ես դրա փոխարեն ուզում եմ սա անել»:

Ամեն առավոտ, երբ արթնանում եք, որոշում կայացրե՛ք` ո՞վ է ղեկավարելու ձեր կյանքը: Ո՞վ է վերահսկելու ձեզ՝ դո՞ւք, թե՞ Աստված: Ամեն օր, պահ առ պահ դուք որոշում եք կայացնում: Երբ ընտրում եք ինքներդ ձեզ դարձնել ձեր սեփական կյանքի կառավարիչ, դա առաջացնում է խառնաշփոթ ու սթրես:

Հիսուսը  Մատթեոսի 16.24-ում ասում է. «Այն ժամանակ Յիսուսը իր աշակերտներին ասեց. Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչն առնէ, եւ իմ ետեւից գայ»:

Ահա, թե ինչ ենք անում մենք՝ քրիստոնյաներս. երբ հավատում ենք Քրիստոսին, մենք Նրան տալիս ենք մեր կյանքի ղեկը: Բայց հետո մենք արագորեն ցատկում ենք հետևի նստատեղ և դառնում «հետնահարկի» վարորդ: Մենք անընդհատ Նրան խորհուրդ ենք տալիս. «Ո՛չ, շրջի՛ր այս կողմ: Կանգ ա՛ռ։ Սպասի՛ր։ Ավելի արագ։ Ես ուզում եմ այս ճանապարհով գնալ: Ես ուզում եմ տեսնել այս տեսարանը»:

Շատ տարիներ առաջ ես ու Քեյը պարի դասեր էինք անցնում: Դասավանդողը մեզ ասաց, որ զույգերի ամենամեծ խնդիրներից մեկը մյուսին առաջնորդելն է: Երբ նրանք երկուսն էլ փորձում են առաջնորդել, նրանք անընդհատ միմյանց ոտքերի վրա են կանգնում:

Ձեր կյանքը շատ հարթ չի կարող ընթանալ, երբ փորձեք «օգնել» Աստծուն առաջնորդել: Փոխարենը, թո'ղ Աստված ղեկավարի։ Թո'ղ Աստված Հիսուսին դարձնի ձեր կյանքի կառավարիչը:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.