«Որովհետեւ օրէնքը Մովսէսի ձեռովը տրուեցաւ. շնորհքը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի ձեռովն եղաւ» (Հովհաննես 1.17):

Հովհաննեսի Ավետարանի առաջին գլխում ասվում է, որ Հիսուսին ամբողջությամբ ճանաչելու երեք եղանակ կա` Նա Աստծո իրական Խոսքն է, Աստծո իրական լույսը և Աստծո իրական փառքը:

«Սկզբումն էր Բանը. Եւ Բանն Աստուծոյ մօտ էր. Եւ Բանն Աստուած էր» (Հովհաննես 1.1): Հովհաննեսի Ավետարանի այն ժամանակվա հիմնական ընթերցողները հույներն էին: Այդ պատճառով նա Հիսուսին անմիջապես նույնացրեց «Խոսք»–ի հետ՝ նկատի ունենալով հունարեն «լոգոս» տերմինը: Հույները դարեր շարունակ ուսումնասիրել էին լոգոսի այն գաղափարը, որը խոսում էր իմաստության, գիտելիքների, բանականության, կյանքի իմաստի, մարդկային գոյության փիլիսոփայության մասին: Հովհանեսը նրանց այս կերպ մարտահրավեր նետեց.

«Որովհետեւ օրէնքը Մովսէսի ձեռովը տրուեցաւ. շնորհքը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի ձեռովն եղաւ» (Հովհաննես 1.17):

«Դուք իսկապե՞ս ուզում եք իմանալ կյանքի իմաստը, հասկանալ մարդկության գոյության իմաստն այս երկրի վրա: Այդ բոլոր որոնումները կարելի է գտնել Աստծո Որդու՝ «Հիսուս» անվան մեջ: Քրիստոսն այն բոլոր հարցերի պատասխանն է, որոնք բոլորը փնտրում են: Դուք փնտրում եք գիտությունը, բայց իրական, ճանաչելի իմաստությունն ու կյանքը ամբողջությամբ արտահայտված են Հիսուսի մեջ»:

Շատերն ինձ գիտեն՝ որպես «շնորհքի» քարոզիչ: Այդուհանդերձ, յուրաքանչյուր կարևոր աստվածաբանական եզրույթ, որի մասին ես քարոզում և գրում եմ՝ շնորհը, սերը, Նոր Ուխտը, բոլորը հիմնավորված են Հիսուսով: Տեսնում եք, որ Քրիստոսին ամբողջությամբ ճանաչելը նշանակում շատ ավելին, քան Նրա մասին աստվածաբանական որևէ ճշմարտություն իմանալը. դա նշանակում է թույլ տալ, որ Նա մեզ դարձնի իր նմանությամբ: Հիսուսը Նա է, Ով մեզ ազատում է, բուժում, մաքրում և առաջնորդում ոչ թե մեկ անգամ, այլ ամեն օր ողջ կյանքի ընթացքում:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ worldchallenge.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.