Բարկության գինը
«Երկայնամիտ մարդը շատ խոհեմ է, բայց կարճամիտը յիմարութիւն է հանում» (Առակաց 14.29):
Երբ ինչ-որ մեկը բարկանում է քեզ վրա, հեշտ է ճիշտ նույն կերպ հակադարձելը: Բայց նախքան թույլ կտաս ինքդ քեզ «խելագարվել», հաշվարկի՛ր, թե ինչ կարող ես կորցնել: Հաշվարկի՛ր բարկության գինը:
Աստվածաշունչը շատ հստակ է ասում անվերահսկելի զայրույթի մասին: Առակաց 29.22 – ում ասվում է. «Բարկացող մարդը կռիւ կ’հնարէ, եւ ցասկոտ մարդը շատ յանցանք կ’ունենայ»: Առակաց 15.18–ում կարդում ես. «Բարկացոտ մարդը կռիւ կ’գրգռէ, բայց երկայնամիտը վէճ կ’հանգստացնէ»: Իսկ Առակաց 14.29-ում ասվում է. «Երկայնամիտ մարդը շատ խոհեմ է, բայց կարճամիտը յիմարութիւն է հանում»:
Երբ թույլ տաս բարկությանը վերահսկել ինքն իրեն, դու փորձանքի մեջ կընկնես: Դու մեղք կգործես։ Դու կվիճես: Դու սխալներ թույլ կտաս:
Երբ կորցնում ես համբերությունդ, միշտ պարտվում ես: Դու կարող ես կորցնել ինչ-որ մեկի հարգանքը, քո ընտանիքի սերը, քո առողջությունը կամ նույնիսկ քո աշխատանքը:
Միգուցե դու ինչ-որ մեկն ես, ով օգտագործում է զայրույթը՝ մարդկանց դրդելու ճիշտ գործեր կատարել: Մի՛ արա այդպես: Դրա պարգևավճարը կարճաժամկետ է: Բայց երկարաժամկետ հեռանկարում բարկությունը միշտ առաջացնում է ավելի շատ զայրույթ, ավելի շատ խնդիրներ և ավելի օտարություն:
Քանի՜ երեխա է ծնողից օտարվել վերահսկողությունից դուրս զայրույթի պատճառով: Քանի՜ մարդ է օտարվել ընկերոջից, ընկերուհուց, ամուսնուց, կնոջից կամ ընկերոջից, քանի որ ինչ-որ մեկը կորցրել է իր հավասարակշռությունը: Զայրույթը ոչնչացնում է հարաբերությունները ավելի արագ, քան՝ ցանկացած այլ բան:
Այսպիսով, նախքան վրեժխնդրությունը, հարցրո՛ւ ինքդ քեզ. «Իսկապե՞ս ուզում եմ դա անել: Ցանկանու՞մ եմ սխալներ թույլ տալ: Ուզո՞ւմ եմ ավելի շատ մեղք գործել»:
Առակաց 14.29 – ում ասվում է. «Երկայնամիտ մարդը շատ խոհեմ է, բայց կարճամիտը յիմարութիւն է հանում»:
Զայրույթը միշտ գալիս է գնապիտակով: Նախքան վրեժ լուծելը, «հաշվարկե՛ք նրա ծախսը»: Դրանից հետո ընտրե՛ք ձեր զայրույթը վերահսկելու իմաստուն ուղին:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com