Ժպտալու օգտակարությունը…
1. Երեխաները ծնվում են արդեն ժպտալու ունակությամբ: Նորածինները միանգամից շատ հեշտությամբ սկսում են ժպտալ:
2. Ժպիտը վարակիչ է: Եթե ձեր կողքին ինչ-որ մեկը ժպտում է, դուք նույնպես ակամայից ուզում եք ժպտալ:
3. Ժպիտը նվազեցնում է սթրեսը:
4. Մարդը չի կարող ինքն իրեն խուտուտ տալով ծիծաղել:
5. Ժպտալու ընթացքում մարմնի մկանների լարվածությունը թուլանում է:
6.Կանայք ավելի հաճախ են ժպտում, քան տղամարդիկ:
7. Ժպիտն օգնում է լավ քնել. քնելուն խանգարում են անհանգստություններն ու սթրեսը, իսկ ծիծաղն օգնում է ազատվել դրանցից:
8. Ժպիտը երջանկության ունիվերսալ նշան է:
9. Ծիծաղն ամրապնդում է հարաբերությունները:
10. Ըստ հետազոտողների՝ գոյություն ունի ժպիտի 19 տեսակ:
Հ.Գ. «Եւ ես գովեցի ուրախութիւնը…» (Ժողովող 8.15):
Աստվածաշունչն էլ քաջալերում է ուրախ լինել, այնպես որ ժպտանք հաճախակի և մեր երկնային երջանկությունը թո՛ղ վարակիչ դառնա մարդկանց մեջ ժպիտի միջոցով: